Բաքուն պահանջում է Արցախի ժողովրդին «հայկական ծագում ունեցող բնակիչներ» անվանել
Բաքվում, ինչպես սովորաբար լինում է ավելորդ շաղակրատության դեպքում, պայմանավորվել են անհեթեթության աստիճան։
«Հայաստանի վարչապետի հերթական միջամտության փորձը հայ բնակիչների հետ երկխոսության հարցում, սադրանքներով լի հայտարարություններ հնչեցնելը ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, «Ղարաբաղի ժողովուրդ եւ կառավարություն» արտահայտությունների օգտագործումը անընդունելի է»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Հայաստանի կողմից մեր դիրքորոշման անտեսումը առ այն, որ հայկական ծագում ունեցող բնակիչների վերաինտեգրման շուրջ քննարկումները Ադրբեջանի ներքին գործն են, եւ որ օտարերկրյա պետությունները դրանում որեւէ դերակատարություն չունեն, վկայում է այն մասին, որ նա չի հրաժարվում 90-ականների սկզբին «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքի քողի տակ մեր երկրի դեմ սկսված ագրեսիվ քաղաքականությունից։ Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների իրավունքները երբեք չեն կարող վեր լինել տարածաշրջանի ադրբեջանական բնակչության իրավունքներից, եւ Ադրբեջանը կիրառում եւ կիրառելու է միայն իրավահավասար մոտեցում իր տարածքում բնակվող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ»,-ասել է Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած հակաադրբեջանական արշավը, որը խախտում է միջազգային տարբեր հարթակներում իր տված խոստումներն ու պարտավորությունները, այդ թվում՝ նրա հռետորաբանությունը, որը խաթարում է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ միջազգային միջնորդների ջանքերը, ապագայում Հայաստանի համար ոչ մի լավ բան չի խոստանում»։ ԱԳՆ ներկայացուցիչը առիթը բաց չի թողել Հայաստանին մեղադրելու «Հայաստանի տարածքում բնակվող խաղաղ ադրբեջանցիների սպանության» մեջ։
Սլաքներն թեքելու համար Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Հայաստանին սահմանին սադրանքներ նախապատրաստելու մեջ։ «Հայաստանը, որը մինչ օրս չի կատարել երեւակայական պայմանավորվածությունները, Ադրբեջանին մեղադրում է սահմանամերձ շրջաններում իրադրությունը սրելու մեջ։ Դա քայլ է՝ ուղղված Հայաստանի հնարավոր ռազմական սադրանքների կոծկմանը»,-ասել է նա։
Հաջիզադեի խոսքով՝ «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է հանդես գալիս այն կետերին, որոնք բացառում են խաղաղության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները, խրախուսում է ապագա խախտումները նույնիսկ համաձայնագրի տեքստի պատրաստման ժամանակ, թաքցնում է այդ ապակառուցողական մոտեցումները եւ առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմները» եւ «երաշխիքների միջազգային ինստիտուտը»։
Ադրբեջանցի պաշտոնյայի տրամաբանությամբ՝ միջազգային մեխանիզմները նախապատրաստվող սադրանքի նշան են։ Ինչպես ասում են՝ վարագույր։

Աղբյուրը՝ news.am