Կարծիք

15.03.2023 14:43


Ներմուծված ավտոմեքենաների հերթերը հասնում են կիլոմետրերի՝ քաղաքացիներին պատճառելով անհարմարություններ և նյութական վնասներ (տեսանյութ)

Ներմուծված ավտոմեքենաների հերթերը հասնում են կիլոմետրերի՝ քաղաքացիներին պատճառելով անհարմարություններ և նյութական վնասներ (տեսանյութ)

Երեկ ողջ օրը գործընկերներիս հետ Գյումրիի մաքսատանն էի։

Ներմուծված ավտոմեքենաների հերթերը հասնում են կիլոմետրերի՝ քաղաքացիներին պատճառելով անհարմարություններ և նյութական վնասներ։

Ըստ ՊԵԿ-ի՝ ավտոմեքենաների ներմուծումը վերջին շրջանում կտրուկ աճել է․ օրական շուրջ 200 մաքսազերծման գործընթաց է տեղի ունենում։ Միաժամանակ՝ ոչինչ չի ձեռնարկվել այսպիսի իրավիճակում հերթերը կառավարելի դարձնելու ուղղությամբ։

Հաշվի առնելով իրավիճակը՝ առաջարկում ենք․

Ավելացնել մաքսատան աշխատակիցների քանակը։

Հնարավորություն տալ ներկրող ընկերություններին այլ տարածքներում և սեփական միջոցներով իրականացնելու բեռնաթափման գործընթացը։

Ըստ մեր կանխատեսումների՝ առաջիկայում ներկրման ծավալները էլ ավելի են մեծանալու։ Եվ այս տեմպերով շարունակվելու դեպքում փակուղու առաջ ենք կանգնելու։

Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի խնդիրը լուծվի սեղմ ժամկետներում, և որ պաշտպանված լինեն ներկրողների իրավունքները։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը