Բրյուսովի անվան համալսարանում կրկին դասադուլ է, լարված իրավիճակ (տեսանյութ)
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը բողոքի ակցիա են իրականացնում համալսարանի մեծ դահլիճում։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց կարծիքը հաշվի չեն առել ու ռեկտորի պաշտոնակատար են նշանակել Դավիթ Գյուրջինյանին։
«Սիրելի ուսանողներ, եթե հիշում եք, ապա մեր նախորդ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկաններ էին բերել։ Հիմա ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դրսում նորից ոստիկաններ են եկել, սակայն այս անգամ իրավիճակը այլ է։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել՝ ում զանգով են ոստիկանները եկել։ Ոստիկանները եկել են մեր համալսարանի աշխատակցի զանգով։ Դեկանի պաշտոնակատար Բելլա Մարգարյանը, սիրելի ուսանողներ, ձեր դեմ ոստիկաններ է բերել։ Էլ չենք լռելու, երեխեք։ Իմացեք այսուհետ՝ ով ով է»,-քիչ առաջ դիմելով ուսանողներին՝ ասաց Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։
***

«Մի քանի ամիս անց փաստորեն մենք նորից կանգնած ենք նույն իրավիճակում, որտեղ խնդրո առարկա է համալսարանի նկատմամբ լիազոր մարմնի վերաբերմունքը։ Ամիսներ առաջ չլսելով համալսարանին, տեղյակ չպահելով համալսարանին, փորձ էր արվում համալսարանի ճակատագիր որոշել։ Իսկ այսօր արդեն ամեն ինչ արվում է շատ ավելի վատ ձևերով։ Չի կարելի ոտնահարել 5000 մարդու իրավունքները, չի կարելի համալսարանի հետ վարվել այնպես, կարծես վարվում ես մի չօգտագործվող պահեստի հետ»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը։
«Սա պահեստ չէ, որ երբ ուզեն բացեն ու երբ ուզեն փակեն։ Այսպես չի կարելի, իրոք չի կարելի։ Հարցերը, որոնք առաջացել են, ունեն թե բարոյական, թե իրավական բնույթ։ Բարոյական են այն առումով, որովհետև իսկապես ոտնահարվել են ուսանողների ու դասախոսների իրավունքները։ Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք պարզունակ վրեժխնդրության հետ։ Ասում են՝ մենք ուզում էինք այս մարդը ընտրվի, բայց դուք ուրիշ մարդու ընտրեցիք, դե այ հիմա կտեսնեք, թե մենք ինչ ենք անելու։ Այ մոտավորապես այսպիսի իրավիճակ է ստեղծվել»,-հավելեց նա։

Աղբյուրը՝ hraparak.am