Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ուսանողները դասադուլ են անում
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գյուրջինյանը։
Ուսանողները դեմ են Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, նրանք դասադուլ են հայտարարել։
Հիշեցնենք՝ հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Ռեկտորի պարտականությունները կատարում էին պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։
Դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։
Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից հետո այդպես էլ չեն հաստատվել։