Ասուլիսում Փաշինյանը խոստովանեց, որ իր «խաղաղության ծրագիրը» Ադրբեջանի հետ ձախողվել է և սպառնում է Հայաստանի գոյությանը
Երեկվա իր ասուլիսում գլխավոր մեխը Նիկոլ Փաշինյանի այն թեզն էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող, իբր «խաղաղ բանկացությունները» հեռու են արդյունքից:
Փաշինյանի կարծիքով, Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, և փաստացի չի ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Երկու տարի հայ փորձագետների զգալի մասը նշում էին, որ Փաշինյանի, իբր «խաղաղության» գործընթացը իրականում ավարտվելու է նոր պատերազմով՝ մեզ համար ամենատխուր հետևանքներով:
Փաշինյանն և իր թիմակիցները հակառակն էին պնդում: Երկու պատճառ կար դրա համար
Առաջին
2020-ի պատերազմից հետո Փաշինյանի միակ հաղթաթուղթը մնացել էր Ադրբեջանի հետ «հաշտություն» կնքելը: Քանզի նրա ընդդիմախոսները մերժում էին դա: Հանրությունը Փաշինյանի տեսակետը համարեց «չարյաց փոքրագույնը», քանի որ նրա ընդդիմախոսների առաջարկները անհասկալի էին և վերացական՝ համեմված հայրենասիրական պաթոսով:
Սակայն կային նաև մարդիկ, ովքեր զգուշացնում էին, որ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել Հայաստանին մի քանի պատճառներով:
Նախ Ալիևն իրեն արդեն որպես հավասար գործընկեր չի ընկալում, և երկրորդ՝ Փաշինյանը և իր թիմակիցները նախ պիտի քաղաքական և քաղաքագիտական մանկապարտեզն ավարտեն, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է հասնել խաղաղության:
Երկրորդ
Փաշինյանն և իր թիմակիցները Ադրբեջանի հետ որևէ կերպ չեն կարող գալ ընդհանուր հայտարարի: Ադրբեջանը Փաշինյանին լուրջ չի համարում: Նա, փաստացի, Հայաստանի շուրջ բանակցում է Արևմուտքի և Ռուսաստանի հետ: Քանզի համարում է փաշինյանական Հայաստանին բանակցությունների օբյեկտ:
Երեկ, փաստացի, Փաշինյանը խոստովանեց դա, բայց:
Անկեղծ ասած, Փաշինյանը և նրա թիմակիցները, նույնիսկ արժանի չեն դպրոցական քաղաքագիտական լուսավորչական լեկցիա լսելու: Մանավանդ, որ նրանք դա չեն էլ հասկանա:
Եթե հայ ժողովուրդը չի ուզում ավարտել այնպես, ինչպես դա եղավ 1915-ին, ապա օր առաջ պիտի ոտքի կանգնի՝ պահանջելով այս իշխանության հրաժարականը:
Միակ խոչնդոտը, որ կա՝ դա կազմակերպված այլընտրանքն է, ով պետք է առաջարկի հանրությանը ադեկվատ և իրատեսական այլընտրանքային ծրագիր:
Դրանից հետո Փաշինյանի հեռացման խնդիրը կդառնա տեխնիկական հարց:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am