Քաղաքական

15.03.2023 09:28


Միքայել Արզումանյանի կալանքը չորրորդ անգամ է երկարացվել. «Ժողովուրդ»

Միքայել Արզումանյանի կալանքը չորրորդ անգամ է երկարացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է երկարացրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին դատարանը որոշել է, որ նա եւս երկու ամիս պետք է մնա կալանքի տակ:

Հավելենք, որ արդեն 6 ամիս է, ինչ Արզումանյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն իր սուլիսում, հենց Արզումանյանին ակնարկելով, ասում էր, թե մարդիկ միջնորդում են, որ ներողամիտ լինենք: Բա չբացահայտվի՞՝ ինչպես ընկավ Շուշին: Այլ կերպ ասած, երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը»:

Այս խորագրի վերջին նյութերը