Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայկական ընտանիքին և զինվորներին
Ադրբեջանական կայքերը հաղորդում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայկական քաղաքացիական ընտանիքին և զինվորներին։
Ինչպես հայտնում է Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի մամլո քարտուղար Շահլա Գահրամանովան, ԿԽՄՀ ներկայացուցիչները տեսակցել են երեք հայ զինվորականների և 5 անդամներից բաղակացած հայ ընտանիքի հետ։ Նրանք ծանոթացել են զինվորականների և ընտանիքի կենսապայմաններին ու առաղջությանը։
Զինվորներից երեք բանավոր հաղորդագրություն է փոխանցվել իրենց ընտանիքներին և հարազատներին։
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայկական ընտանիքին և զինվորներին