Քաղաքական

15.03.2023 08:00

Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել․ ըստ Փաշինյանի՝ այդ օրը Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չմասնակցած ԱԳ նախարարի՝ ՀՀ-ում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր

Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել․ ըստ Փաշինյանի՝ այդ օրը Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չմասնակցած ԱԳ նախարարի՝ ՀՀ-ում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր

Դեկտեմբերի 23-ին` այն օրը, երբ ՌԴ միջնորդությամբ Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և որին հրաժարվել էր մասնակցել հայկական կողմը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, հաղորդում է CivilNet-ը։

Հրավիրված ասուլիսին Փաշինյանը վստահեցրել է, որ պաշտոնական Երևանը ոչ թե բոյկոտել է նշված եռակողմ հանդիպումը, այլ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։

«Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

CivilNet-ը, տեղեկացնելով, որ Արարատ Միրզոյանը նախանշված եռակողմ հանդիպման օրը՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանում հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել, կից ներկայացրել է ապացուցող փաստեր.

Կոտայքի մարզի Քասախ գյուղում Միրզոյանի ձեռք բերած նոր առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա է բանկի, վաճառողի և գնորդի միջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։

Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է՝ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման օրը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։