Բեռլինում Ալիևը պահանջել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրել
Բրյուսելյան հարթակի հիման վրա ընդունված հայտարարությունները հիմք են հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Ալիեւն ասել է, որ «խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը Ադրբեջանն է, եւ այդ նպատակով Ադրբեջանի կողմից առաջ են քաշվել 5 սկզբունքներ»։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջեւ շարունակվում են շփումները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Նա եւս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի հավատարմությունը Շառլ Միշելի նախաձեռնությամբ սկսված Բրյուսելյան օրակարգին։
Օգտվելով առիթից՝ Ալիեւը եւս մեկ անգամ հնչեցրել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անօրինական պահանջը։
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բեռլին կատարած այցի ժամանակ Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու» մեջ։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի հարցին։
«Ընդգծվել է, որ Հայաստանը՝ խուսափելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը»,-մեջբերում են ԶԼՄ-ները:
Ալիեւն առաջին անգամը չէ, որ խեղաթյուրում է փաստերն ու փաստաթղթերի բովանդակությունը, բայց այդչափ լկտիաբար՝ առաջին անգամ։ Ալիեւը ստում է՝ խոսելով «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցով Հայաստանի պարտավորությունների մասին, ոչ մի փաստաթուղթ չի ենթադրում Հայաստանի տարածքով «միջանցքի» բացում։ Միակ բանը, որը «պետք է» անի Հայաստանը, դա հաղորդակցությունները բացելն է, ճիշտ այնպես, ինչպես պարտավոր է անել Ադրբեջանը։

Աղբյուրը՝ news.am