Արդեն ավելի քան 3 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների՝ մարտի 13-ի համատեղ հայտարարությունըմի շարք կարևոր շեշտադրումներով է առանձնանում:
Նախ, Արցախի խորհրդարանը միանգամայն հստակ է բնորոշում թշնամական Ադրբեջանի իշխանության հետապնդած նպատակները, այն է. Արցախի հայաթափում, Արցախի բռնակցում՝ չխորշելով որևէ միջոցի կիրառումից:
Երկրորդ, Արցախի խորհրդարանը, ադրբեջանական իշխանության շարունակական ագրեսիայի պայմաններում անընդունելի է որակում «ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները», իսկ հակամարտության քաղաքական կարգավորման ընդունելի տարբերակ է տեսնում Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ բանակցությունները:
Բայց Արցախի ԱԺ հայտարարության ամենից ուշագրավ ու կարևոր պնդումը, կարծում ենք, հետևյալն է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Հընթացս նկատենք, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հայտարարությունը տարածվեց «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտը կրող Նիկոլ Փաշինյանի ասուլիսի նախօրեին: Բայց նույնիսկ այդ հանգամանքից անկախ, տրամաբանական և հիմնավոր ենթադրությունների տեղիք է տալիս ՀՀ իշխանություններին հասցեագրված պահանջը: Դա նշանակում է, որ Արցախում հրաշալի տեղյակ են (կամ առնվազն լրջագույն հիմքեր ունեն կասկածելու), որ ՀՀ իշխանություն ասվածը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կասկածի տակ են դնում Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Ավելին, իրական վտանգ են տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել կամ պատրաստվում է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում (ՀՀ ներկայացուցիչների համար նման արգելք սահմանող ՀՀ ԳԽ 1992թ. որոշմանը հղումը դրա ուղիղ վկայությունն է):
Հակառակ պարագայում՝ ինչու պիտի նման բան չանելու պահանջ ներկայացնեն ՀՀ իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանին: Ուրեմն վտանգը միանգամայն ռեալ է, ավելին, քան վերջերս բացահայտված փաստաթղթում նշվածը, որից ուղղակիորեն բխում էր, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ «խաղաղություն» է պայմանավորվում՝ Արցախը թողնելով Ադրբեջանին, ավելի պարզ՝ Արցախը վերջնականորեն հանձնելով ցեղասպանական հոշոտման:
Եվ ահա, Արցախի խորհրդարանը, արտահայտելով Արցախի հայության հավաքական կամքն ու կարծիքը, ա) ընդգծում է սեփական հայրենիքում ազատ և ինքնիշխան ապրելու համար տասնամյակներով մղած պայքարից ու նպատակներից չշեղվելու հաստատակամությունը, բ) ՀՀ իշխանությունից պահանջում է թիկունքից չհարվածել:
Մեծ հաշվով, Արցախը գտնվում է երկու կրակի արանքում: Մի կողմից՝ ակնհայտ է, որ Ալիևը պատրաստվում է և դիմելու է հերթական ագրեսիայի Արցախի հայության դեմ՝ բնաջնջման և Արցախի հայաթափման նպատակով: Իսկ մյուս կողմից՝ առավել քան իրական է վտանգը, որ թշնամական ագրեսիային դիմակայող Արցախի հայությունը մեջքին հարված կստանա ՀՀ իշխանություն Նիկոլ Փաշինյանից:
Այսինքն, Փաշինյանն ու նրա իշխանությունը ոչ պակաս վտանգ են, քան Ալիևը՝ իր հակահայ, ցեղասպանական ծրագրերով ու նպատակներով:
Եվ այդ վտանգը հնարավորինս չեզոքացնելու հարցում արդեն ասելիք պիտի ունենա հայրենի ընդդիմությունը: Վերջիվերջո, ոչ միայն Արցախի խորհրդարանական ուժերին է տեսանելի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպառնալիք է:
Պետք է իրավիճակի փոփոխություն: Դա հնարավոր է, եթե պետության ղեկից հեռացվի Նիկոլ Փաշինյանը: Իսկ դա էլ հնարավոր է, եթե լինի ակտիվ դիմակայություն, որը կներգրավի հակաիշխանական, ազգային հնարավոր բոլոր շրջանակների ներկայացուցիչներին:
Մեծ հաշվով, արդեն առնվազն երկուսուկես տարի է, որ սա ոչ թե իշխանության-ընդդիմության կամ «հին ու նոր»-ի խնդիր է, այլ ազգային-ազատագրական դիմակայություն, որտեղ ընտրությունը մեծ չէ. կամ կպայքարենք և վերապրելու, հայրենիք ու պետություն ունենալու շանսեր կպահպանենք, կամ էլ «խաղաղորեն» կվերանանք երկրի երեսից:
Արցախը՝ Ալիևի ու Նիկոլի կրակի արանքում
Արդեն ավելի քան 3 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների՝ մարտի 13-ի համատեղ հայտարարությունը մի շարք կարևոր շեշտադրումներով է առանձնանում:

Արմեն Հակոբյան