Լրահոս

03.10.2011 13:25


Պ. Հայրիկյան. «Ցանկացած հայ քաղաքական գործչի համար ամենացանկալի հակառակորդը Լևոն Տեր–Պետրոսյանն է»

Պ. Հայրիկյան. «Ցանկացած հայ քաղաքական գործչի համար ամենացանկալի հակառակորդը Լևոն Տեր–Պետրոսյանն է»

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀԱԿ–ի՝ իրենց միանալու առաջարկությանը՝ նշել է, որ ինքը չի տեսնում այն նպատակը, հանուն որի պետք է համախմբվել։

Ըստ բանախոսի՝ միացումը հնարավոր է, եթե ՀԱԿ–ն ընդունի իրենց առաջարկները և միավորվի իրենց հետ՝ հավելելով, որ միավորվում են ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ։  Նա ասել է, թե ինքը չի հավատում, որ ՀԱԿ–ը պայքարում է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար.

–Սակայն ես տեսնում եմ, որ այստեղ ընդամենը դուք լավը չեք, մենք ենք ուզում դառնալ տերը։

–Այսօր ՀԱԿ–ի շուրջ համախմբված է իրական ընդդիմության առավելագույնը 10%–ը,–ասել է, Պ. Հայրիկյանն ու հավելել, որ ընդդիմության մյուս հատվածը պետք է միավորվի։

–Ցանկացած հայ քաղաքական գործչի համար ամենացանկալի հակառակորդը Լևոն Տեր–Պետրոսյանն է, որովհետև եթե նրա օգտին ձայն տա նույնիսկ 400 հազար հոգի, դրա կրկնակին հիշում է նրա ժամանակները ու տրամադրված է մեկ այլ մարդու օգտին քվեարկել, բայց ոչ նրա,–նկատել է ԱԻՄ առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը