Կարծիք

14.03.2023 10:34


Այս իշխանության կոռուպցիայի մասին շատ է խոսվել ու պարտադիր պետք է շարունակել խոսել

Այս իշխանության կոռուպցիայի մասին շատ է խոսվել ու պարտադիր պետք է շարունակել խոսել

Ռոբերտ Քլիթգարդը (ամերիկացի տնտեսագետ) ժամանակին ձևակերպել է կոռուպցիայի ֆորմուլան. այն է՝ կոռուպցիան = մենաշնորհ + հայեցողություն - հաշվետվողականություն։

Հիմա էսօր, մեր արդարադատության նախարարը մեզ ասում է, թե կոռուպցիայի դեմ պայքարն այս իշխանության բրենդն է։ Եկեք այս բանաձևով դիտարկենք այս/իրենց իշխանության պարագայում։

Իշխանությունը մենաշնորհ չէ՞, ՄԵՆԱՇՆՈՐՀ Է․ այն կազմված է ՔՊ կուսակցության կողմից, որի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացած իշխանավորները նշանակվում կամ ընտրվում են իր ՀԱՅԵՑՈՂՈւԹՅԱՄԲ, այսինքն իր ցանկությամբ, դաբռոյով, հավանաբար՝ իր անձնական շահի տեսանկյունից։ Որևէ որոշում, մարդանց հանել-դնելուց սկսած, վերջացրած Ակադեմիական քաղաք հիմնելու կամ բանակին կլուբնիկ մատակարարելով, որևէ կերպ չի հիմնավորվում, ընդ որում՝ ո՛չ քաղաքացիներին, ո՛չ ԱԺ-ում, և ոչ մեկին։

Գաղտնիք չէ, որ իշխող կուսակցությունը գնում-մտնում իր գրասենյակ, ինչ-որ բաներ է քննարկում, ենթադրվում է՝ անձնական շահերից ելնելով էլ որոշում են՝ քաղաքապետ ով լինի, ով՝ ոչ, դատախազ ով լինի, ով՝ ոչ, ՍԴ դատավոր և այլն։ Որևէ մեկը նկատել է՞, որ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈւԹՅՈւՆ լինի։ Օրինակ՝ նույն Սեդա Սաֆարյանին կամ նույն Գրիգոր Մինասյանին պաշտոնի նշանակել/ընտրելու շարժառիթը, հիմնավորումը։ Այստեղ էլ նույնն է։

Եվ վերջում․

այն, որ հարգելի արդարադատության նախարարը ու ԲԴԽ նախագահը երկար տարիների մտերիմ ընկերներ են, միասին հիմնել ու մինչ օրս հանդիսանում են նույն ոլորտում աշխատող առևտրային կազմակերպության բաժնետերեր, դա տիեզերական հակափաստարկն է Մինասյանի ասածի։

Այսքանը։

Այս իշխանության կոռուպցիայի մասին շատ է խոսվել ու պարտադիր պետք է շարունակել խոսել։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը