Ո՞րն է Նիկոլի իշխանության բռենդը՝ «դավաճանությո՞ւնը», թե՞ «թալանը». «Կարճ ասած» (տեսանյութ)
Հայաստանում վերջապես քրեական գործ է հարուցվել վերջին տարիների, շատերի գնահատմամբ՝ ամենակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ։ Խոսքը կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման, բուժման, հետևանքների վերացման մասին է։ 11 անձ ձերբակալվել է, մի մասը՝ կալանավորվեց։ Նրանց թվում է կորոնավիրուսի թեժ փուլում առողջապահության փոխնախարար աշխատած, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Ըստ մեղադրանքի, պաշտոնեական դիրք են չարաշահել, կեղծիքներ են արել և հարյուր միլիոնավոր դրամ հափշտակել։ Մասնավորապես, պալատում բուժվող 385 պացիենտի մասով գրել են, թե իբր վերակենդանացման բաժանմունքում են եղել, բուժման համապատասխան կետերով։ Կլանավորվածներից առնվազն երկուսին՝ «Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենին ու այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, պարգևատրել էին կորոնավիրուսի հաղթահարման գործում անուրանալի ծառայության համար, իսկ վերջինիս անգամ երկու մեդալ էին տվել։Փաշինյանին բնորոշ է կոչում ու մեդալ տալ, հետո կալանավորել կամ հանել աշխատանքից՝ արժեզրկելով այդ բոլոր կոչումներն ու պարգևները։ Գևորգ Սիմոնյանը նույն այդ հիվանդանոցում, որի տնօրենին ևս կալանավորել են, տնօրեն է աշխատել մինչ փոխնախարար նշանակվելը։ Այս քրեական գործի վերաբերյալ հանրության արձագանքը երբ ուսումնասիրում ես, հիմնականում նշում են, որ սրանք ընդամենը մանր ձկներն են, ուղղակի որքանը իրենց պետք է, այդքանն են բացահայտում, իսկ խոշորներին, այն է՝ Թորոսյան Արսենին և Փաշինյան Նիկոլին հերթը չի հասնի։ Կորոնավիրուսի վերաբերյալ մութ պատմություններն ու հարցականներն այնքան շատ են, ու բացահայտումներն էլ գալիս են ապացուցելու, որ քաղաքացիներն իրավունք ունեն կասկածելու արդեն ամեն ինչի վրա։
Պաշտոնապես, մեկ պացիենտի բուժման միջին արժեքը կազմել է 378 հազար դրամ։ առավելագույնը՝ 1 մլն 400 հազար դրամի կարգի։ Այս տարվա փետրվար ամսի դրությամբ, ունենք Կորոնավիրուսի հաստատված ունենք 447 308 դեպք, այսինքն՝ մոտ կես միլիոն մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով, տարբեր ծանրության իհարկե։ Մեկ հոգու բուժման գումարը տատանվել է կես միլիոնից մինչ 1,4 մլն դրամ առավելագույնը․ հիմա այդ կես միլիոն մարդուց քա՞նիսն են ձևակերպվել հիվանդանոցային ստացիոնար բուժում, քա՞նիսին են ձևակերպել ավելի խորը՝ վերակենդանացման բաժանմունքում բուժում ու դրա վրա այլ կարգի, արդեն, փող աշխատել։ Կես միլիոն մարդուց մեծագույն մասը բուժումը ստացել է տնային պայմաններում, ահռելի մեծ մասը ու բուժվել է սեփական միջոցներով։ Օրինակ՝ ես, բոլոր ծախսերը ես եմ արել՝ КТ-ից սկսած, դեղամիջոցներով վերջացրած․ բայց ստացվում է՝ հնարավոր է ինձ էլ ձևակերպել են, թե ոչ թե իմ տանն եմ պառկել, այլ այսինչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, փող են դուրս գրել, ու Արսեն Թորոսյանի թիմը, կամ հենց ինքը ատկատներով հարստացել է իմ հաշվին։ Կորոնավիրուսով ծանր վիճակում հայտնվածներին իմունտետը կարգավորող դեղ էին ներարկում, արժեքը 400 հազար դրամի կարգի էր, հիվանդանոցում պառկածներին ասում էին ճարեք բերեք էդ դեղը, այնինչ կորոնավիրուսի բուժումը հիվանդանոցում ձրի պետք է լիներ։ Մարդիկ տանը մահանում էին, սրանք թվեր էին ներկայացնում հիվանդանոցներում ծանրաբեռնվածության մասին։ Բոլորը գիտեին հիվանդանոցներում տեղ չկա, մեկ էլ իմանում էիր, այսինչ հիվանդանոցում, լիքը տեղ կա, այնինչում տեղ կա, այն ժամանակ դեռ հարցեր էին առաջանում։
Մեր երկրում մինչ օրս արվել է կորոնավիրուսի 3 մլն 250 հազար թեստավորում։ Հիմա ՀՀ քաղաքացու մոտ խորը կասկածներ կան, որ էդքան թեստ է արվել, չէ՞ որ ամեն մի թեստը փող արժե․ ես, օրինակ, թեստ արել եմ, բայց հարց՝ քա՞նի թեստ է իմ անվան դիմաց գրված ու դիմացը պետբյուջեից փող դուրս գրած։ Կորնավիրուսի վերաբերյալ որքա՞ն օգնություն եկավ տարբեր միջազգային կառույցներից՝ հարյուր միլիոնավոր դոլարներ, հարյուր միլիոնավոր դոլարների օգնություններ, երևի մի էդքան էլ վարկեր վերցրեցին։ Էդքանով չէին բավարարվում, գանձապետարանում հաշվեհամար էին բացել ու քաղաքացուն էին դիմում, թե գումար փոխանցեք, որ պայքարենք կորոնավիրուսի դեմ ու մեզ հաշվետվություն անգամ չէին տալիս էդ գումարների շարժի մասին։ Հիմա մեր կոպեկ-կոպեկ հավաքած փողերով, վարկ վերցրած փողերով ու օգնություն եկած փողերով, ինչ է, կոնկրետ մարդիկ ե՞ն հարստացել։ Էս բոլորը, անշուշտ ունի բացահայտման կարիք։ Հաշվեքննիչ պալատը 9 միլիոն դոլարի չարաշահում ու չարաշահման ռիսկ էր հայտնաբերել, վատնումներ։
Պարետատուն էին բացել, պարետն էլ, մյուս փոխքաղաքապետն ա հիմիկվա, Տիգրան Ավինյանը․ իր անփորձ հալին, ինչ որոշում ուզում՝ կայացնում էր, տրամաբանական ու տրամաբանությունից դուրս, վստահ եմ՝ ինչ փող ուզել, խառը ծախսել է, ո՞վ քննեց։ Ո՞վ քննեց, թե պարետի, առողջապահության նախարարի, վարչապետի որոշումները որքանով էին օրինականության ու տրամաբանության մեջ ու ինչ վնասներ կրեց պետությունը, քաղաքացին, էլ չասեմ 10 հազարից ավելի մահերի մասին։ Կորոնավիրուսի ժամանակ նշանակումները, նախարար-փոխնախարարների ու պարեկի ընկերներին կարանտինային վայրերի ղեկավարներ նշանակելը, դիմակների, ալկոգելերի, թեստերի բիզնեսները։
Կասկածը շատ վատ բան է, երբ կասկածը մտնում է մեջդ, դա հանգիստ չի տալիս, մինչև վերջին դետալը չբացահայտվի։ Իսկ կորոնավիրուսը ամենափողոտ ու ամենափակ թեմաներից մեկն էր, այսպիսի մանր բացահայտումներով կարծիք ես կազմում, որ վարակվածների կյանքերի ու անգամ թեթև տարածների հաշվին կոնկրետ մարդիկ են հարստացել։ Կարծում եմ, որ պետք է հստակ հանրությանը տրվի հնարավորություն ամեն ինչ ստուգելու։ Մասնավորապես՝ առաջարկ եմ անում կառավարությանը՝ ինֆորմացիան բաց դարձնելու մասով։ Ստեղծեք ռեեստր և նրանում գցեք բոլոր վարակվածերի տվյալները, հիվանդանոցային բուժում ստացածները, որպեսզի ես մտնեմ և ուսումնասիրեմ՝ ես, ըստ Արսեն Թորոսյանի, բուժումը տանն եմ ստացե՞լ, թե հիվանդանոցում, էն մյուսը, որ հիվանդանոցում է պառկել՝ իմանա, վերակենդանացումում է հաշվառվել, թե ոչ, քանի КТ են արել, ինչ դեղամիջոց են դուրս գրել, որ իմանանք մեկ հոգու անունով քանի անգամ են և այլ ստուգումներ և այլն արել։ Կասեն անձնական, բժշկական գաղտնիք է, բայց, մի րոպե, այստեղ կա շատ մեծ հանրային շահ, որովհետև մենք գործ ունենք ուղղակի միլիարդավոր դոլարների հետ։ Օրինակ, մենք ունենք ընտրողների ռեգիստր, որում կան տվյալներ, թե մեկ տան վրա քանի հոգի են գրանցված, ովքեր են, որպեսզի քաղաքացին իմանա՝ նախ կա՞ ցուցակում և երկրորդ՝ հո իր տան վրա բազմաթիվ մարդկանց չե՞ն գրանցել։ Ընտրություններից հետո էլ մասնակիցների ցուցակները հրապարակում են, որ քաղաքացին իմանա՝ իր քվեարկությունը արձանգրվել է, թե ոչ կամ էլ՝ հո իր փոխարեն չեն քվեարկել։ Դա էլ չէին ընդունում, ասում էին անձնական գաղտնիք է, բայց հասկացան, որ ավելի կարևոր է ընտրախախտումների դեմն առնելը՝ հանրային շահը դա էր հուշում։
Մենք իրավունք ունենք հասկանալու, մենք մեր փողերով բուժվել ենք կամ որոշները՝ պետական գումարներով, բայց դրա արդյունքումորքա՞ն գումար է թալանել Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի թիմը։ Ստացվում է, որ մեր երկրում աղետն ու վարակը իշխանության անդամների հարստացման համար է։ Պատերազմում 10 անգամ ավելի գնով զրահաբաճկոն ու կասկա են առնում, կորոնավիրուսի ժամանակ խնդրեմ տեսնում ենք, ասֆալտից փող են քերում, լվանում ու իրար պարգևատրում են։ Դրա համար էլ մամուլը գրում է, որ մի սովորական իշխանական պատգամավոր արդեն 35 հազար դոլարանոց ավտոմեքենա է իր համար ուսունասիրում, էն մի պատգամավորը դաղյակ ա սարքում, էն մի նախարարը պատրաստի դղյակն ա առնում, մյուսները Միկոնոսներից տուն չեն գալիս։ Իսկ կարող ա՞ պատահաբար դա մեր փողերն են, Քովիդի վրա դուրս գրած փողերն են։ Ես մեծ վերապահում ունեմ, երբ ասում են հեսա Թորոսյանին կբռնեն․ չեմ հավատում, որովհետև իրենք բոլորով այնքան հանցավոր գործեր ունեն միասին արած, բոլորը իրարից տեղյակ են, իրար վրա թղթեր ունեն, լուսանկարներ, տեքստային ու ձայնային հաղորդագրություններ ունեն պահած, որ Թորասյանն էլ, Ավինյանն էլ, տո կարգին Հայկոն էլ, էնքան բան դեմ կտան, իսկ վերջում փուռը կտան իրենցից ավելի մանր մի քանիսին ու դրանով կփակեն կգնա։ Տեսնենք, ես ճիշտ դուրս կգա՞մ, թե չէ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ժողովուրդ, ձեզ թալանել են։ Հիմա ժողովուրդն ա ասում, Նիկոոլ, այ տղա, թալանը սա է, ո՛չ պոզով է, ո՛չ պոչով։ Ու դառել է այնպես, որ այս իշխանության օրոք էլ եթե բռնվում է որևէ կոռուպցիոներ, արդեն մտածում ենք, որ կամ լավ չի կիսվել ամենավերևինի հետ կամ չեն բարիշել, կամ ուրիշ թեմա կա։ Կասկած չունեն, որ անհնար է մեր պես երկրում որևէ նախարար, փոխնախարար փող ուտի ու դրանից տեղյակ չլինի նրա ղեկավարությունը։ Այլ հարց է, որ այդ ամենը մի օր ջրի երես է դուրս գալիս։
Ո՞րն է Նիկոլի իշխանության բռենդը՝ «դավաճանությո՞ւնը», թե՞ «թալանը». «Կարճ ասած» (տեսանյութ)
Հայաստանում վերջապես քրեական գործ է հարուցվել վերջին տարիների, շատերի գնահատմամբ՝ ամենակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ։ Խոսքը կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման, բուժման, հետևանքների վերացման մասին է։ 11 անձ ձերբակալվել է, մի մասը՝ կալանավորվեց։ Նրանց թվում է կորոնավիրուսի թեժ փուլում առողջապահության փոխնախարար աշխատած, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Ըստ մեղադրանքի, պաշտոնեական դիրք են չարաշահել, կեղծիքներ են արել և հարյուր միլիոնավոր դրամ հափշտակել։ Մասնավորապես, պալատում բուժվող 385 պացիենտի մասով գրել են, թե իբր վերակենդանացման բաժանմունքում են եղել, բուժման համապատասխան կետերով։ Կլանավորվածներից առնվազն երկուսին՝ «Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենին ու այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, պարգևատրել էին կորոնավիրուսի հաղթահարման գործում անուրանալի ծառայության համար, իսկ վերջինիս անգամ երկու մեդալ էին տվել։ Փաշինյանին բնորոշ է կոչում ու մեդալ տալ, հետո կալանավորել կամ հանել աշխատանքից՝ արժեզրկելով այդ բոլոր կոչումներն ու պարգևները։ Գևորգ Սիմոնյանը նույն այդ հիվանդանոցում, որի տնօրենին ևս կալանավորել են, տնօրեն է աշխատել մինչ փոխնախարար նշանակվելը։ Այս քրեական գործի վերաբերյալ հանրության արձագանքը երբ ուսումնասիրում ես, հիմնականում նշում են, որ սրանք ընդամենը մանր ձկներն են, ուղղակի որքանը իրենց պետք է, այդքանն են բացահայտում, իսկ խոշորներին, այն է՝ Թորոսյան Արսենին և Փաշինյան Նիկոլին հերթը չի հասնի։ Կորոնավիրուսի վերաբերյալ մութ պատմություններն ու հարցականներն այնքան շատ են, ու բացահայտումներն էլ գալիս են ապացուցելու, որ քաղաքացիներն իրավունք ունեն կասկածելու արդեն ամեն ինչի վրա։
Պաշտոնապես, մեկ պացիենտի բուժման միջին արժեքը կազմել է 378 հազար դրամ։ առավելագույնը՝ 1 մլն 400 հազար դրամի կարգի։ Այս տարվա փետրվար ամսի դրությամբ, ունենք Կորոնավիրուսի հաստատված ունենք 447 308 դեպք, այսինքն՝ մոտ կես միլիոն մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով, տարբեր ծանրության իհարկե։ Մեկ հոգու բուժման գումարը տատանվել է կես միլիոնից մինչ 1,4 մլն դրամ առավելագույնը․ հիմա այդ կես միլիոն մարդուց քա՞նիսն են ձևակերպվել հիվանդանոցային ստացիոնար բուժում, քա՞նիսին են ձևակերպել ավելի խորը՝ վերակենդանացման բաժանմունքում բուժում ու դրա վրա այլ կարգի, արդեն, փող աշխատել։ Կես միլիոն մարդուց մեծագույն մասը բուժումը ստացել է տնային պայմաններում, ահռելի մեծ մասը ու բուժվել է սեփական միջոցներով։ Օրինակ՝ ես, բոլոր ծախսերը ես եմ արել՝ КТ-ից սկսած, դեղամիջոցներով վերջացրած․ բայց ստացվում է՝ հնարավոր է ինձ էլ ձևակերպել են, թե ոչ թե իմ տանն եմ պառկել, այլ այսինչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, փող են դուրս գրել, ու Արսեն Թորոսյանի թիմը, կամ հենց ինքը ատկատներով հարստացել է իմ հաշվին։ Կորոնավիրուսով ծանր վիճակում հայտնվածներին իմունտետը կարգավորող դեղ էին ներարկում, արժեքը 400 հազար դրամի կարգի էր, հիվանդանոցում պառկածներին ասում էին ճարեք բերեք էդ դեղը, այնինչ կորոնավիրուսի բուժումը հիվանդանոցում ձրի պետք է լիներ։ Մարդիկ տանը մահանում էին, սրանք թվեր էին ներկայացնում հիվանդանոցներում ծանրաբեռնվածության մասին։ Բոլորը գիտեին հիվանդանոցներում տեղ չկա, մեկ էլ իմանում էիր, այսինչ հիվանդանոցում, լիքը տեղ կա, այնինչում տեղ կա, այն ժամանակ դեռ հարցեր էին առաջանում։
Մեր երկրում մինչ օրս արվել է կորոնավիրուսի 3 մլն 250 հազար թեստավորում։ Հիմա ՀՀ քաղաքացու մոտ խորը կասկածներ կան, որ էդքան թեստ է արվել, չէ՞ որ ամեն մի թեստը փող արժե․ ես, օրինակ, թեստ արել եմ, բայց հարց՝ քա՞նի թեստ է իմ անվան դիմաց գրված ու դիմացը պետբյուջեից փող դուրս գրած։ Կորնավիրուսի վերաբերյալ որքա՞ն օգնություն եկավ տարբեր միջազգային կառույցներից՝ հարյուր միլիոնավոր դոլարներ, հարյուր միլիոնավոր դոլարների օգնություններ, երևի մի էդքան էլ վարկեր վերցրեցին։ Էդքանով չէին բավարարվում, գանձապետարանում հաշվեհամար էին բացել ու քաղաքացուն էին դիմում, թե գումար փոխանցեք, որ պայքարենք կորոնավիրուսի դեմ ու մեզ հաշվետվություն անգամ չէին տալիս էդ գումարների շարժի մասին։ Հիմա մեր կոպեկ-կոպեկ հավաքած փողերով, վարկ վերցրած փողերով ու օգնություն եկած փողերով, ինչ է, կոնկրետ մարդիկ ե՞ն հարստացել։ Էս բոլորը, անշուշտ ունի բացահայտման կարիք։ Հաշվեքննիչ պալատը 9 միլիոն դոլարի չարաշահում ու չարաշահման ռիսկ էր հայտնաբերել, վատնումներ։
Պարետատուն էին բացել, պարետն էլ, մյուս փոխքաղաքապետն ա հիմիկվա, Տիգրան Ավինյանը․ իր անփորձ հալին, ինչ որոշում ուզում՝ կայացնում էր, տրամաբանական ու տրամաբանությունից դուրս, վստահ եմ՝ ինչ փող ուզել, խառը ծախսել է, ո՞վ քննեց։ Ո՞վ քննեց, թե պարետի, առողջապահության նախարարի, վարչապետի որոշումները որքանով էին օրինականության ու տրամաբանության մեջ ու ինչ վնասներ կրեց պետությունը, քաղաքացին, էլ չասեմ 10 հազարից ավելի մահերի մասին։ Կորոնավիրուսի ժամանակ նշանակումները, նախարար-փոխնախարարների ու պարեկի ընկերներին կարանտինային վայրերի ղեկավարներ նշանակելը, դիմակների, ալկոգելերի, թեստերի բիզնեսները։
Կասկածը շատ վատ բան է, երբ կասկածը մտնում է մեջդ, դա հանգիստ չի տալիս, մինչև վերջին դետալը չբացահայտվի։ Իսկ կորոնավիրուսը ամենափողոտ ու ամենափակ թեմաներից մեկն էր, այսպիսի մանր բացահայտումներով կարծիք ես կազմում, որ վարակվածների կյանքերի ու անգամ թեթև տարածների հաշվին կոնկրետ մարդիկ են հարստացել։ Կարծում եմ, որ պետք է հստակ հանրությանը տրվի հնարավորություն ամեն ինչ ստուգելու։ Մասնավորապես՝ առաջարկ եմ անում կառավարությանը՝ ինֆորմացիան բաց դարձնելու մասով։ Ստեղծեք ռեեստր և նրանում գցեք բոլոր վարակվածերի տվյալները, հիվանդանոցային բուժում ստացածները, որպեսզի ես մտնեմ և ուսումնասիրեմ՝ ես, ըստ Արսեն Թորոսյանի, բուժումը տանն եմ ստացե՞լ, թե հիվանդանոցում, էն մյուսը, որ հիվանդանոցում է պառկել՝ իմանա, վերակենդանացումում է հաշվառվել, թե ոչ, քանի КТ են արել, ինչ դեղամիջոց են դուրս գրել, որ իմանանք մեկ հոգու անունով քանի անգամ են և այլ ստուգումներ և այլն արել։ Կասեն անձնական, բժշկական գաղտնիք է, բայց, մի րոպե, այստեղ կա շատ մեծ հանրային շահ, որովհետև մենք գործ ունենք ուղղակի միլիարդավոր դոլարների հետ։ Օրինակ, մենք ունենք ընտրողների ռեգիստր, որում կան տվյալներ, թե մեկ տան վրա քանի հոգի են գրանցված, ովքեր են, որպեսզի քաղաքացին իմանա՝ նախ կա՞ ցուցակում և երկրորդ՝ հո իր տան վրա բազմաթիվ մարդկանց չե՞ն գրանցել։ Ընտրություններից հետո էլ մասնակիցների ցուցակները հրապարակում են, որ քաղաքացին իմանա՝ իր քվեարկությունը արձանգրվել է, թե ոչ կամ էլ՝ հո իր փոխարեն չեն քվեարկել։ Դա էլ չէին ընդունում, ասում էին անձնական գաղտնիք է, բայց հասկացան, որ ավելի կարևոր է ընտրախախտումների դեմն առնելը՝ հանրային շահը դա էր հուշում։
Մենք իրավունք ունենք հասկանալու, մենք մեր փողերով բուժվել ենք կամ որոշները՝ պետական գումարներով, բայց դրա արդյունքում որքա՞ն գումար է թալանել Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի թիմը։ Ստացվում է, որ մեր երկրում աղետն ու վարակը իշխանության անդամների հարստացման համար է։ Պատերազմում 10 անգամ ավելի գնով զրահաբաճկոն ու կասկա են առնում, կորոնավիրուսի ժամանակ խնդրեմ տեսնում ենք, ասֆալտից փող են քերում, լվանում ու իրար պարգևատրում են։ Դրա համար էլ մամուլը գրում է, որ մի սովորական իշխանական պատգամավոր արդեն 35 հազար դոլարանոց ավտոմեքենա է իր համար ուսունասիրում, էն մի պատգամավորը դաղյակ ա սարքում, էն մի նախարարը պատրաստի դղյակն ա առնում, մյուսները Միկոնոսներից տուն չեն գալիս։ Իսկ կարող ա՞ պատահաբար դա մեր փողերն են, Քովիդի վրա դուրս գրած փողերն են։ Ես մեծ վերապահում ունեմ, երբ ասում են հեսա Թորոսյանին կբռնեն․ չեմ հավատում, որովհետև իրենք բոլորով այնքան հանցավոր գործեր ունեն միասին արած, բոլորը իրարից տեղյակ են, իրար վրա թղթեր ունեն, լուսանկարներ, տեքստային ու ձայնային հաղորդագրություններ ունեն պահած, որ Թորասյանն էլ, Ավինյանն էլ, տո կարգին Հայկոն էլ, էնքան բան դեմ կտան, իսկ վերջում փուռը կտան իրենցից ավելի մանր մի քանիսին ու դրանով կփակեն կգնա։ Տեսնենք, ես ճիշտ դուրս կգա՞մ, թե չէ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ժողովուրդ, ձեզ թալանել են։ Հիմա ժողովուրդն ա ասում, Նիկոոլ, այ տղա, թալանը սա է, ո՛չ պոզով է, ո՛չ պոչով։ Ու դառել է այնպես, որ այս իշխանության օրոք էլ եթե բռնվում է որևէ կոռուպցիոներ, արդեն մտածում ենք, որ կամ լավ չի կիսվել ամենավերևինի հետ կամ չեն բարիշել, կամ ուրիշ թեմա կա։ Կասկած չունեն, որ անհնար է մեր պես երկրում որևէ նախարար, փոխնախարար փող ուտի ու դրանից տեղյակ չլինի նրա ղեկավարությունը։ Այլ հարց է, որ այդ ամենը մի օր ջրի երես է դուրս գալիս։
Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today