Ռ. Հակոբյան. «ՀԱԿ–ի առաջնորդի հայտարարություններում լուրջ հակասություններ կան»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ ՀԱԿ–ի առաջնորդի հայտարարություններում լուրջ հակասություններ կան։–Նախ՝ նա հայտարարում էր, թե երբեք էլ չեն հավատացել, որ երկխոսությունն արդյունք կտա, նույնիսկ օգտագործվեց ՀԱԿ–ի երիտասարդ ակտիվիստի ձերբակալությունը երկխոսությունից դուրս գալու համար, և հանկարծ այս փուլում հայտարարվում է, թե իրենք, միևնույն է, գնալու են երկխոսության,–նկատել է նա։ Այս ակտիվացման փուլով, ըստ բանախոսի, փորձ է արվում պահել ընտրազանգվածը։
–Լևոն Տեր–Պետրոսյանն առանց թաքցնելու Սերժ Սարգսյանին առաջարկում է մարտի 1–ի ամբողջ մեղավորությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչը հնարավորություն կստեղծի միասին գործելու համար։ Սակայն Սերժ Սարգսյանն այդ քայլին երբեք չի գնա,–ընդգծել է,–Ռ. Հակոբյանը։
Ռ. Հակոբյան. «ՀԱԿ–ի առաջնորդի հայտարարություններում լուրջ հակասություններ կան»
7or.am