Լրահոս

03.10.2011 12:34


Գալուստ Սահակյան. «ՀԱԿ–ի համար կարելի է գարշոկներ բաժանել»

Գալուստ Սահակյան. «ՀԱԿ–ի համար կարելի է գարշոկներ բաժանել»

Յոթ օրով շուրջօրյա հանրահավաք հայտարարած Հայ ազգային կոնգրեսը նստացույցի երկրորդ օրը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հովանու ներքո առավոտվանից փակվել են հասարակական բոլոր զուգարանները, և բնական կարիքները հոգալու համար մարդիկ ստիպված տուն են գնում։ Ավելին, այս կապակցությամբ ՀԱԿն արտահերթ նիստ էր գումարել և առաջ քաշած 8 պահանջներին ավելացրել ևս մեկը՝ բոլոր քաղաքացիների համար ապահովել զուգարանից օգտվելու հավասար պայմաններ։

«7օր»–ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե իշխանությունները ՀԱԿի համար զուգարանները բացելու քաղաքական որոշումը ե՞րբ են կայացնելու։

Կարելի է գարշոկներ բաժանել,–պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը