ԼՂ-ում ի հայտ եկած բոլոր խնդիրներն անհրաժեշտ է լուծել կառուցողական կերպով՝ խաղաղապահների հետ կողմերի փոխգործակցության պայմաններում. Պուտինը՝ Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ սահմանին անվտանգության ապահովման քայլերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի հետ։ Դիտարկվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտնի համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված քայլերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական կերպով լուծելու անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ շփման և փոխգործակցության պայմաններում»,-ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը` tert.am