Կալանավորված նախկին փոխնարարին մեդալով պարգևատրել էին կորոնավիրուսի դեմ լավ պայքարելու համար
Հակակառուպցիոն կենտրոնը մարտի 10-ին հայտնեց, որ ձերբակալել է 11 անձի՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների համար։
Մինչ ձերբակալումը, խուզարկել էին Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանիաշխատասենյակը (Գևորգ Սիմոնյանը 2020-22 թվականներին եղել է առողջապահության փոխնախարարը)։ Մարտի 12-ին Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Նշենք սակայն, որ Գևորգ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար:
Կալանավորված նախկին փոխնարարին մեդալով պարգևատրել էին կորոնավիրուսի դեմ լավ պայքարելու համար
Հակակառուպցիոն կենտրոնը մարտի 10-ին հայտնեց, որ ձերբակալել է 11 անձի՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների համար։
Մինչ ձերբակալումը, խուզարկել էին Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը (Գևորգ Սիմոնյանը 2020-22 թվականներին եղել է առողջապահության փոխնախարարը)։ Մարտի 12-ին Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Նշենք սակայն, որ Գևորգ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար:
Աղբյուրը` yerevan.today