Ինչպես Նիկոլը Էրդողանի «խաթր» Պրահայում հանձնեց Արցախը
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ հանդիպում էր խնդրում Թուրքիայի նախագահ Էրդողանից ու մերժվում: Վերջինս հստակ նախապայման էր առաջ քաշել՝ բավարարել նաև Ադրբեջանի պահանջները, որոնցից մեկը Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն էր:
Նիկոլը համաձայնեց Էրդողանի նախապայմաններին: Սկզբում եղան հայ-թուրքական շփումներ ներկայացուցիչների միջոցով, ապա տեղի ունեցավ Նիկոլի համար երկար սպասված հանդիպումը Էրդողանի հետ: Պրահայում Էրդողանը «բարի ոստիկանի» դերի մեջ մտավ, որից հետո «չար ոստիկան» Ալիևը դրեց իր պահանջները, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ:
Շարլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում Ղարաբաղը Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի մաս: ՀՀ «ժողվարչապետի» հաշվարկն այն էր, որ կարելի է Ղարաբաղը հանձնել ու խաղաղ ապրել: Բացի այդ՝ Ղարաբաղի գնով կարելի է նաև Թուրքիայի հետ քիրվայություն անել՝ «ջհանդամ» թե Ղարաբաղի 120 հազար հայերը կկոտորվեն կամ կլքեն իրենց տները: Ահա այսպիսի հաշվարկներով է առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը Պրահայում ու մինչև հիմա պահում այդ գիծը, որի վերահաստատումը եղավ Մյունխենում:
Ալմաթիի հռչակագրին հղում անելն ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հայկական վերապահումները չհիշելը նշանակում էր, որ Փաշինյանն ընդունում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Դա էլ իր հերթին նշանակում էր, որ վերանում է «Լաչինի միջանցք» հասկացությունը, քանզի Նիկոլն այն նույնպես ճանաչեց Ադրբեջանի մաս: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Ալիևը շրջափակեց Արցախն ու սկսեց պահանջներ դնել «իր» տարածքի վերաբերյալ:
Պրահայում Նիկոլը դելեգիտիմացրեց ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, քանզի եթե Ղարաբաղը նա ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա դրանով փակվում է նաև Լաչինի միջանցքի թեման ու ոչ միայն այդ թեման:
Նիկոլի այս զիջողականությունից օգտվելով էլ Ալիևը հիմա հայտարարում է, որ Ղարաբաղի թեման այլևս ոչ մեկի հետ չի քննարկելու, որովհետև դա իր ներքին խնդիրն է: Ադրբեջանի վարչախումբը նաև տարածում է, որ եթե Նիկոլը բարձրացնում է ղաբաղցիների իրավունքների ու անվտանգության հարցերը Ադրբեջանի ենթակայության ներքո, ապա իրենք այդ դեպքում ակտիվորեն կզբաղվեն «Արևմտյան Ադրբեջանով» ու այնտեղից հեռացած ադրբեջանիցների վերաբնակեցման հարցերով: Ու զբազղվում են: Նիկոլի վարքագիծն է նաև պատճառը, որ Ադրբեջանը լկտիացել ու խոսում է Ղարաբաղի վերաինտեգրումից ու ղարաբաղցիներին հրավիրում Բաքու:
Ահա այսպես, Նիկոլը Էրդողանի «խաթր» հանձնեց Ղարաբաղը, որ իբրև թե փրկի 29.800 քառակուսի կիլոմետրը, բայց հարվածի տակ դրեց ամբողջ Հայաստանի գոյությունը:
Դրսի ուժերի շահն այս ամենի մեջ այն է, որ հնարավորություն է ստեղծվում Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին ու Իրանի դեմ մեծ ճակատ բացել:
Հայ ժողովուրդը համաձա՞յն է այս հեռանկարի հետ: Նիկոլն իր կաշին փրկելու հարցը լուծել է, իսկ Հայաստանն ու Արցախը լուծե՞լ են իրենց գոյության հարցը:

Կորյուն Մանուկյան