ՔՊ-ական պատգամավորը 33 հազար դոլար արժեցող մեքենա՞ է ցանկանում գնել
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են սրընթաց բարելավել իրենց սոցիալական վիճակը։ Եթե նախկինում նրա թիմակիցներից շատերը միջինից ցածր սոցիալական վիճակում էին, ապա հիմա գերթանկարժեք մեքենաներ ու տներ են գնում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլը գրեց Արարատ Միրզոյանի առանձնատան և Սուրեն Պապիկյանի տան մասին, որոնք մի քանի հարյուր հազար դոլար արժեն։ Ու սա այն դեպքում, երբ այս երկու գործիչներն էլ մինչև իշխանափոխությունը անգամ կենցաղային իրեր էին վարկով գնում։
Սոցիալական առաջընթաց է ունեցել նաև ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Երեկ ավտովաճառքով զբաղվող ընկերություններից մեկի էջում Բաքոյանը ճշտում էր, թե ինչ արժե Honda ENS1 էլեկտրական մեքենան։ Բաքոյանին չգիտենք, բայց մեր զանգին ի պատասխան ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ պատգամավորին հետաքրքրող մեքենան արժե 33 հազար դոլար։
Ըստ երևույթին Բաքոյանը իր խնայած միջոցների մեծ մասը պետք է ներդնի, որպեսզի գնի այս մեքենան։ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձանժողով ներկայացրած հայտարարգրի, 2021 թվականին Բաքոյանի դրամական միջոցները կազմել են 18 մլն դրամ և 15 հազար դոլար։ 2019 թվականին, երբ Բաքոյանը նոր էր մանդատ ստանձնում, ունեցել է 11 մլն դրամ և 10 հազար դոլար, իսկ 2020-ին իր դրամական միջոցները ավելացել են 4 մլն դրամով, կազմելով 15 մլն դրամ և 12 հազար դոլար։
Հետաքրքրական է, որ միայն պատգամավորական աշխատավարձի հույսին ապրող (հայտարարգրում այլ եկմատի աղբյուրներ չկան նշած) Բաքոյանը կարողանում է մոտավոր 7 500 000 դրամ աշխատավարձից մոտ 4-4,5 մլն խնայել։
ՔՊ-ական այս պատգամավորը կարծես միջոցների գերխնայման բանաձևի է տիրապետում։ Բայց իր միջոցների խնայման հանգամանքը հասկանալի է դառնում, երբ հիշում ենք իր քաղաքացիական կնոջ՝ Լիլիթի պնդումները, որ երկու տարվա ընթացքում ամուսնու վրա 15 հազար դոլար գումար է ծախսել։
Հիշեցնենք, որ Բաքոյանի կինը Politik.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Բաքոյանն իրեն ծեծել է բազմաթիվ անգամներ, ստիպել է վճարել պարտված գրազը։ Կնոջ պնդմամբ Բաքոյանը նաև պատերազմի օրերին դրսում ապրող եզդիներից Արցախին ուղարկված օգնության մի մասն է յուրացրել (մանրամասները այստեղ )
Հիշեցնենք, որ Բաքոյանի մասին սկանդալային հայտարարություն էր արել նաև եզդի հոգևորական Շեյխ Ռոստամը։ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի եզդիական սրբատեղիի հոգեւորական շեյխ Ռուստամը Politik.am-ի հետ զրույցում պատմել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը ստիպել է, որ ինքը իրավապահ մարմիններին ասի, թե յուրացրել է 44–օրյա պատերազմի ժամանակ ուղարկած 100 000 դոլարը․ «Ինձ մեղադրում են, իբր թե ես 100 000 դոլար եմ գողացել մեր եկեղեցուց։ Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել։ Բազմաթիվ երկրներից ով ինչ կարողացել՝ օգնություն էր ուղարկել։ Մազո կոչեցյալը Ռուստամ Բաքոյանի եւ իրենց շեսծյորկաների հետ իրենց մեջ էին արել գումարը»,-հայտարարել էր մեր զրուցակիցը(մանրամասները այստեղ)։
Հիշեցնենք նաև, որ այս երկու հայտարարություններով, ինչպես նաև եզդիաբնակ գյուղերից մեկի գյուղապետի հասցեին հնչեցրած սպառնալիքի մասով Ռուստամ Բաքոյանը ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Հետաքրքիր է, որ իրավապահները յուրացված փողերի հայտարարությունների մասով անգամ հերքող հայտարարություն չեն տարածել, ինչը հուշում է, որ եղած հայտարարությունները իրականություն են։

Աղբյուրը` politik.am