Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է
Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունն «Արմենպրես»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Սիմոնյանը երկու ամիս կմնա կալանքի տակ։
Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էր 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը արդեն իսկ կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։