Կարծիք

12.03.2023 08:56


Սենց բաները, ինչպես կառավարության պահուստային ֆոնդ մեջ-մեջ անելը, չէին կարող Նիկոլի թիկունքում արվել

Սենց բաները, ինչպես կառավարության պահուստային ֆոնդ մեջ-մեջ անելը, չէին կարող Նիկոլի թիկունքում արվել

Կորոնարսենը մի եքյա լավաշա գրել, որի բուն էությունը մի քանի նախադասությամբ կարելի ա արտահայտել․

1․ «Կովիդի ժամանակ ես թույն աշխատում էի, իսկ ընդդիմադիրները ինձ խանգարում էին»։

2․ Հաջորդ միտքը էնա, թե․ «ախպեր, թղթերով սաղ տոչնիա, ոշշշշշ մի կոռուպցիայի մեջ ես չեմ էղել, էդ քննիչներն էլ բան չեն հասկանում»։ Ու «որ ինձնից հանրային փող են ուզում, հո չե՞մ նստելու թղթերը ստուգեմ»։

Նախ՝ աշխատելու մասով։ Եթե փող աշխատելը նկատի ունի, չեմ կասկածում, որ թույն աշխատելա։ Եթե համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը նկատի ունի, ապա չհիշեցնեմ չէ՞ իր ու իր շեֆ Նիկոլի վարքը, թե «էսա սաղիդ կվարակեմ» ու «արաղով կբուժենք»։ Էլ չասեմ ուշացած ու սխալ, հաճախ նաև վնասակար որոշումների ու պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու մասին։ Եվ որ ամենակարևորնա՝ չմոռանանք էն փաստը, որ Հայաստանը նաև անձամբ Արսեն Թորոսյանի (ինչպես նաև՝ Նիկոլի ու Ավինյանի) ջանքերով կովիդից աշխարհում ամենաշատ տուժած երկրներից մեկն է։

Ինչ մնումա «թղթերով տոշնի լինելուն», ապա էս կտորում, իհարկե, ամենախնդալուն Արսենի՝ իր չկոռումպացվածության մասին ակնարկելն է։ Էն նույն Արսենի, որը Նիկոլի ռեժիմի ԱՌԱՋԻՆ ներկայացուցիչն էր, ով հայտնվեց կոռուպցիոն սկանդալում․ հիշում ե՞ք, դիալեզի սարքերի հետ կապված պատմությունը։ Էն ժամանակ Նիկոլը Սանասարյան Դավիթին խուրդեց։ Հետո, երբ ինքն իր կնոջ հետ պետպատվերի պայմանագրեր էր կնքում իր կլինիկայի համար ու դա չնկատելու տրվեց։ Եվ հիմա այս մարդը «Շրեկի» մեջի կատվի աչքերով ասումա, թե «не виноватая я, он сам пришел»։

Բայց ստեղ ամենակարևորը այլ բանա։ Արսենը նենցա բորբոքվել, նենցա լաչառացել, որ միանգամայն ակնհայտ է դառնում, որ «Մեդլայնի» ու Գևորգ Սիմոնյանի շուրջ էս նոր դեպքում ինքը ոտով, գլխով թեմայի մեջա։ Այլ բառերով ասած՝ կարելի է չկասկածել, որ էդ ամեն ինչը կատարվել է ոչ միայն իր գիտությամբ, այլև՝ ուղիղ հրահանգով ու մասնակցությամբ։

Իհարկե, սենց բաները, ինչպես կառավարության պահուստային ֆոնդ մեջ-մեջ անելը, չէին կարող Նիկոլի թիկունքում արվել։ Ավելին, կասկած չկա, որ «Մեդլայնի» կերածը չնչին փշրունքներն են․ զաթի դրա համար էլ դրանք են բացահայտել, որ համ էլ ցույց տան, թե իրենք կոռուպցիայի դեմ են պայքարում։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը