Նիկոլ Փաշինյանը որոշել է բարելավել իր դիրքերը կոռուպցիայի միջազգային ռեյտինգային սանդղակներում։ Ինչպես հայտնի է՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլն» արձանագրել էր, որ 2022–ին 2021–ի համեմատ Հայաստանը վատացրել է իր դիրքերը կոռուպցիայի առումով։
Նիկոլենք այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ անգամ այս իշխանություններին լավ աչքով նայող կառույցները չեն կարողացել չարձանագրել կոռուպցիայի աճը։ Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլը «Հայաստանում կոռուպցիա չկա» լոզունգով է հպարտանում։
Իրականությունն այն է, որ կոռուպցիա կա և այդ կոռուպցիոն եկամուտները բաշխվում են Նիկոլի, իր նեղ շրջապատի մեջ։ Բայց ձևական կողմն ամեն դեպքում պետք է պահել։ Ահա այդ ձևական կողմը պահելու և դրսի աչքում հակակոռուպցիոնիստ երևալու համար Նիկոլ Փաշինյանը որոշել է համատեղել հաճելին օգտակարի հետ։ Որոշել է մահվան նախարարին՝ Արսեն Թորոսյանին ու նրա շրջապատին նեղել։ Ձերբակալվել է 11 հոգի։ Թեման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կերած փողերն են։
Նիկոլը շուտվանից էր ուզում Թորոսյան Արսենին վնաս տալ՝ ներկուսակցական մոտիվներով։ Հիմա դա կանեն կորոնայի թեմայով։
Այն, որ Թորոսյան Արսենը պատասխանատու է կորոնավարակի բուռն շրջանում բազմաթիվ մահերի համար, երկրորդ կարծիք չկա, բայց նա միայնակ չի գործել։ Կորոնայի հետևանքների համար պատասխանատու է նաև կորոնա–պարետ նշանակված Տիգրան Ավինյանը։ Արսեն Թորոսյանը հո մենա՞կ չի կերել փողերը։ Վերևից «դաբռո» է ունեցել ու վերևին էլ հաստատ հասցրած կլինի համապատասխան փայերը։
Ինչ վերաբերում է կորոնայի զոհերի գլխավոր պատասխանատուին, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։ Երբ կորոնան նոր էր տարածվում Հայաստանում, Նիկոլը զբաղված էր Սահմանադրական դատարանը գրավելու և հանրաքվե անցկացնելու խնդրով։ Նրա համար կարևորն իշխանությունն էր, այլ ոչ թե մարդը։ Դրա համար էլ քարոզում էր, թե բա՝ կորոնան սովորական վիրուս է, կարելի է տնական արաղով դրա դեմ պայքարել։
Նիկոլը կորոնայի վտանգավորության հարցով խաբում ու փափուկ բարձ էր դնում մարդկանց գլխի տակ, որպեսզի սահմանադրական հանրաքվե անցկացնի ու ՍԴ–ն զավթի։ Մարդկանց կյանքն ու առողջությունը նրա համար զրո արժեք ունեն (դա արձանագրվեց նաև պատերազմի ժամանակ ու դրանից հետո)։ Այնպես որ կորոնայի հետ կապված գործ ունենք մեղավոր եռյակի հետ՝ Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան։ Վերջինին քավության նոխազ սարքելով՝ առաջին երկուսը չեն կարող պլստալ։
Կորոնա-եռյակը՝ Փաշինյան, Ավինյան, Թորոսյան (տեսանյութ)

Հայկ Ուսունց