Լրահոս

03.10.2011 09:13


Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում է եղել

Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում է եղել

Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես qafqazinfo.org լրատվական գործակալությունը, գրել էին, որ Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում է եղել։

Այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից մեկը ռինգ է դուրս եկել, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են Հեյդար Ալիևի անվան մարզական համալիր ու սկսել քարեր նետել հայազգի մարզիկների ուղղությամբ: Նրանք բացականչել են «Հայե՛ր, հեռացե՛ք», «Ամո՛թ հրավիրողներին», «Ղարաբաղ կամ մահ»՝ ռինգ նետելով քարերի մեծ կույտ:

Մրցումները ստիպված են եղել դադարեցնել, հայ բռնցքամարտիկն ու ժյուրիի կազմը լքել են մարզադահլիճը: «7օր»–ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից փորձել է ճշտել՝ ինչ է կատարվում Բաքվում, արդյոք ի՞նչ վիճակում են հիմա հայ բռնցքամարտիկները։ Մեզ, սակայն, ֆեդերացիայից տեղեկացրել են, որ բոլոր տեղեկությունները կարող ենք իմանալ ժամը 13:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը