Կիրառում են բոլորը, պատժվում է «Զովքը»․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Շաբաթներ առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Նոր Զովք» ՍՊԸ-ն, պարզվում է, միակը չէ, որն աշխատում է այդ սիստեմով։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին քննչականը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը եւ պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, այդ ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների եւ հատուկ ջոկատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է եւ անգրագետ աշխատանք»։
Ոլորտի մեր աղբյուրը բացատրեց, որ այն, ինչ հայտնաբերվել է «Նոր Զովքում», առկա է բոլոր առեւտրի կենտրոններում։ Աշխատում է հատուկ ծրագիր՝ երկու սերվերով, ՊԵԿ-ը տեղեկացվում է առեւտրի միայն 20 տոկոսի մասին, 80 տոկոսը գնում է «սեւ դաշտ»։ Ուշագրավն այն է, որ այս ծրագրի իդեոլոգն ու հեղինակը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է, ասում են` առաջինը նրա ցանցում է այս ծրագիրը ներդրվել, այդ ցանցի գրեթե բոլոր առեւտրի կենտրոններն այդ ծրագրով են աշխատում: Մեր աղբյուրները պնդում են, որ Ալեքսանյանի ծրագրի մասին տեղյակ են նաեւ իշխանությունները, սակայն իրենց անտեղյակի տեղ են դնում եւ սրա մասին հիշում են, երբ հարկավոր է կոնկրետ տնտեսվարողի դեմ արշավ սկսել։
Պատմում են, որ «Նոր Զովքից» առաջ ՊԵԿ աշխատակիցները մտել են ՍԱՍ, սակայն այս ցանցի սեփականատերը կարողացել է լեզու գտել հարկայինի հետ եւ կլորիկ տուգանք վճարելով՝ ազատել է գլուխը։ «Նոր Զովքի» նկատմամբ նման խիստ վերաբերմունքն այլ պատճառներ ունի, այս ցանցն Ալեքսանյանի «Սիթիների» գլխավոր մրցակիցն է։