Լրահոս

03.10.2011 10:19


Զինված ուժերի շփման գծում վաղը դիտարկում է նախատեսվում

Զինված ուժերի շփման գծում վաղը դիտարկում է նախատեսվում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը՝ հոկտեմբերի 4–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը, Ուիլյամ Պրայորը և բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոնորը։

Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, անձնական օգնական Խրիստո Խրիստովը և բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը։

Այս խորագրի վերջին նյութերը