Քաղաքական

10.03.2023 18:35


Պետք է հասկանալ, որ Հայաստանը տանում են դեպի մեծ ավանտյուրա, և տուժողը լինելու է քաղաքացին․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Պետք է հասկանալ, որ Հայաստանը տանում են դեպի մեծ ավանտյուրա, և տուժողը լինելու է քաղաքացին․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Այսօր հայտարարվեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։

«Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը սխալ ճանապարհով է հիմա շարժվում, Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտը բերել է Հայաստանի ներս, և Հայաստանի իշխանությանը բերած մարդիկ պարտադրում են անել այնպիսի քայլեր, որոնք շատ վատ են անդրադառնալու և՛ Հայաստանի, և՛ ՀՀ ազգաբնակչության, և՛ Արցախի վրա, որոհետև այս իրավիճակում փոխել աշխարհաքաղաքական կուրսը, ամենավերջին բանն է, որ պետք է անել։ Այս ամենով իշխանությունը վտանգում է մեր ազգաբնակչության անվտանգությունը, ինչպես նաև՝ Հայաստանի սուվերենությունը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ թշնամանալը որևէ հետխորհրդային երկրի համար, որևէ լավ բան չի բերել։ Ղեկավարությանը, միգուցե, բերել է միլիոնավոր դոլարներ, ապահով կյանք արևմուտքում, բայց ազգաբնակչությունը դրանից տուժել է»,-ասում է մեդիափորձագետը՝ կրկին ընդգծելով․ «Թեժ հակառուսական քարոզչություն է գնում, և ազգաբնակչությանը պատրաստում են նրան, որ երբ ՀՀ իշխանությունը սկսի հակառուսական քայլեր անել, բողոքի ալիքը ցածր լինի։ Մեր ազգաբնակչությունը պետք է հասկանա, որ Հայաստանը տանում են դեպի մեծ ավանտյուրա և տուժողը լինելու է քաղաքացին, ոչ թե՝ իշանավորը»։

«Թշնամանալ Ռուսատանի հետ՝ կլինի Հայաստանի վերջնական կործանումը, և թող որևէ մեկը մեզ չխաբի արտասահմանյան բազաներով, դիտորդներով, իբրև կգան ու մեզ կփրկեն․ այս տարածաշրջանում Հայաստանով հետաքրքած են 2 երկիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան։ Եվ պրոթուրքական կողմնոոշում ընդունած Փաշինյանի իշխանությունը Հայաստանի ազգաբնակչությանը տանելու է հերթական ցեղասպանության»,-նշեց մեդիափորձագետը։

Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք նաև հանրային տրամադրությւոններից ու ակտիվությունից։

Այս խորագրի վերջին նյութերը