Կարծիք

10.03.2023 16:11


Մեզ միշտ հեշտությամբ պառակտել են նոր կոտորել, մեր ամրոցի դռները հայն է ներսից բացել՝ կոտորել…

Մեզ միշտ հեշտությամբ պառակտել են նոր կոտորել, մեր ամրոցի դռները հայն է ներսից բացել՝ կոտորել…

Մենք, այսօր՝ Հայաստանը և ժողովուրդը, ապրում ենք նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի նկարագրածով.

«խլիր ժողովրդից նրա պատմությունը և մի սերունդ հետո նա կվերածվի ամբոխի, իսկ ևս մի սերունդ հետո նրան կարելի է կառավարել հոտի նման...»: Գեբելս.

Բացատրեմ.

Մեզնից 2018-ին խլեցին երրորդ Հանրապետության պատմությունը, և մենք դառանք ամբոխ. 2020-ին խլեցին մեր մատաղ սերունդը, որը պատրաստ էր Հայրենիքի համար պայքարել և զոհվել հանուն Անկապության, և 2021-ի ընտրությունների արդյունքով, մեզ սկսեցին կառավարել իբրև հոտ, ցավալի է չէ՞, բայց իրականություն:

Մեզ միշտ հեշտությամբ պառակտել են նոր կոտորել, մեր ամրոցի դռները հայն է ներսից բացել՝ կոտորել... Տիրելով Հայոց լեռնաշխարհը՝ կրկին կոտորել...

Հայ ժողովուրդը, պատմությունից դաս չքաղելով դարեր է անցել դժողքի միջով, այդպես էլ խելք չհավաքելով: Եվ հիմա, մեզ կրկին պառակտում են, որ նորից կոտորեն, և կոտորելով տանեն՝ դեպի Դեր Զորի ճամփաներ...

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը