Քաղաքական

10.03.2023 15:56


Խուզարկություն է իրականացվում Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում (թարմացված)

Խուզարկություն է իրականացվում Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում (թարմացված)

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Քաղաքապետարանից չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը։

***

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացնում։ «Արմենպրես»-ին տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,-ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն։

***

NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին իրավապահները բերման են ենթարկել:

Ավելի վաղ նրա աշխատասենյակում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարում: Խուզարկությունն իրականացվում էր կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների հետ կապված նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Այս խորագրի վերջին նյութերը