Վրաստանին զուգահեռ՝ Հայաստանում էլ լյուստրացվեցին «ինոագենտները»
Վրաստանում, ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ բորբոքված վիճակ է, ինչի շարժառիթներին, պատճառներին ու պատրվակներին հընթացս անդրադարձել ենք: Վրաստանում հուզումներ հրահրելու պատրվակը «օտարերկրյա գործակալներին» վերաբերող օրինագիծն էր, որն իշխանությունները որոշեցին «հետ կանչել»: Զուգահեռաբար, կարելի է ասել, վրացական իշխանություններն իրենց համար հավելյալ ու ակնառու բացահայտեցին խնդրո առարկա «օտարերկրյա գործակալներին» կամ, որ նույնն է՝ «ինոագենտներին»:
Կարելի է ասել, որ Վրաստանին զուգահեռ՝ Հայաստանում էլ մի լրացուցիչ անգամ նրանք բացահայտվեցին: Համենայն դեպս, այն շրջանակներին, որոնք սկսեցին հրապարակավ իրենց աջակցությունը հայտնել Վրաստանի գործող իշխանության դեմ հանդես եկող ուժերին, կարող են համարվել նրանց հետ նույն օտարերկրյա առուներից «ջուր խմողներից»:
Ճիշտ է, այլ տարբերակով ոգևորվողներ էլ կան, այն առումով, թե՝ տեսե՛ք, վրացական ընդդիմադիրներն ինչեր են անում, ոնց են քարուփետով հարձակվում ոստիկանների վրա և այլն, բա չէ՝ Հայաստանի նման: Սակայն դա մի փոքր այլ պատմություն է:
Իսկ այ, ուղղակիորեն վրացական «ինոագենտներին» աջակցողների պահը որոշակի առումով հետաքրքրական է:
Մի կողմից, իհարկե, կարող է հարց ծագել, որ մի՞թե Հայաստանում դեռ լյուստրացվելու, բացահայտվելու բան է մնացել: Եվ հետո, մի՞թե Հայաստանում առանց օրենքների էլ պարզ չէ, թե ովքեր են ու որտեղ են այդ՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ ու ազդեցությամբ գործողները: Նրանց մեծ մասը դեռ 2018-ին է իշխանության մեջ կամ Փաշինյանի իշխանությանը սատարողների շարքերում: Կարճ ասած՝ Հայաստանում նրանց փնտրեք պարգևավճարվողների և նրանց «ծափ տվող» «արա»-ների շարքերում:
Հենց այնպես չէ, որ «շպյոն Օնիկի» մասին անեկդոտը հայկական է...
Մեկ այլ երևույթ էլ է աչքի զարնում:
Հայաստանում, գաղտնիք չէ, կան «հանուն Ուկրաինայի» իրենց պատառոտողներ, Ռուսաստանի դեմ ցույցերի կոչեր ու ցույցեր անողներ: Իսկ հետաքրքրականն այն է, որ նման դիրք ցուցադրողներն իրենց հակառուսականության մեջ շատ ավելի մոլեռանդ հակառուսական են, քան նույնիսկ արևմտաուկրաինացիներից շատերը:
Հիմա էլ, մոտավորապես նույն կոնտինգենտը անցել է վրացական ցուցարարներին բարոյական աջակցություն ցուցաբերելուն: Եվ էլի՝ «պապից ավելի կաթոլիկ» դիրքավորմամբ:
Մոտավորապես էլի նույն շրջանակները, երբ Արցախի, Հայաստանի անվտանգության և պաշպանվելու խնդիր է ծագում, դիրքավորվում են թուրքից ավելի թուրք տարբերակով: Համենայն դեպս, դրանց ամեն մի ռեպլիկից այնպիսի՜ ատելություն ու մաղձ է թափվում Հայաստանի ու հայության հասցեին, որ երևի ամենամոլի «գորշգայլական» թուրքերը չեն արտահայտի:
Այստեղ, ի դեպ, տարբերություններ կան: Ուկրաինական արևմտամետականները, ինչ էլ չլինի, ավելի ուկրաինացին են, քան հայկականները՝ հայ: Կամ օրինակ, վրացիները: Այս օրերին իրենց կառավարության դեմ ելած վրացիները իրենց ազգային ու պետական շահին ամեն դեպքում ավելի մոտ են, քան հայկական «արևմտամետները»՝ Հայաստանի շահերին: Վերջիններիս համար կարևորն այն է, որ արդարացնեն իրենց հերթական գրանտափայ ստանալը, իսկ թե ի՞նչ կկատարվի երկրի ու մարդկանց հետ, իրենց համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի:
Վրացական, ուկրաինական և այլ «ակծիվիստները» ինչ էլ անեն, գոնե պետության կամ հայրենիքի զգացողությունը որոշ չափով պահում են, իսկ հայկականները, դատելով իրենց վարքից, դիրքավորվում են որպես հայրենիքից ու ազգային ինքնությունից զուրկ երևույթներ:
Չէ, բայց Հայաստանում հայկական իշխանություն վերականգնելուց հետո հաստատ «ինոագենտների» մասին կոշտ օրենք է պետք ընդունել: Եվ կիրառել:

Արմեն Հակոբյան