Քաղաքական

10.03.2023 12:59

Ակնկալածից շատ ավելի բարձր արդյունք ունեցանք. Վիկտոր Սողոմոնյանն ամփոփում է լրագրության դասընթացի արդյունքները (տեսանյութ)

Ակնկալածից շատ ավելի բարձր արդյունք ունեցանք. Վիկտոր Սողոմոնյանն ամփոփում է լրագրության դասընթացի արդյունքները (տեսանյութ)

Երեւանում ավարտվել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության դասընթացները, որի ընթացքում հայաստանցի եւ Ռուսաստանից ժամանած մասնագետները լրագրողների հետ կիսվել են իրենց փորձով, ծանոթացրել ժամանակակից մեդիայի առանձնահատկություններին, զարգացման միտումներին, ավանդական մեդիայի մարտահրավերներին, բովանդակության մատուցման նրբություններին։

Տասնօրյա դասընթացին մասնակցել են մի քանի տասնյակ ոչ միայն փորձառու, այլեւ սկսնակ լրագրողներ։

Դասախոսություններով են հանդես եկել ռուսաստանցի հայտնի լրագրողներ, հաղորդավարներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ «ՌԲԿ» հեռուստաընկերության վառելիքաէներգետիկ համալիր/արդյունաբերություն բաժնի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաալիքի, այնուհետև՝ ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևը, նաև՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

Տնտեսագիտության հիմունքները դասընթացի շրջանակում լրագրողներին ներկայացարել է ՀԷՑ Էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն, Համաշխարհային բանկի անկախ խորհրդատու Արմեն Արշակյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տնտեսական լրագրությունը զարգանալու տեղ շատ ունի, մինչդեռ արտերկրում այդ ոլորտը լուրջ հաջողությունների է հասել։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ ինքն էլ չէր սպասում, որ վարպետության դասերը նման հետաքրքրություն կառաջացնեն լրագրողների շրջանում։ Սողոմոնյանին հատկապես ոգեւորել է ստացած գիտելիքները գործի վերածելու՝ մասնակիցների ցանկությունը։

«Սա այն արդյունքն էր, որին ես չեմ էլ սպասել, անկեղծ ասած, ինձ թվում էր՝ պարզապես փորձի փոխանակում կլինի եւ ընդամենը մի հնարավորություն է նոր գիտելիքներ ստանալու, բայց բոլորովին այլ՝ շատ ավելի բարձր արդյունք ենք ստացել, ինչից մասնագիտական առումով երջանիկ եմ»,-ասաց նա։

Դասընթացի հաջող արդյունքները հաշվի առնելով՝ Սողոմոնյան չի բացառում, որ առաջիկայում փորձի փոխանակման այլ նախաձեռնություններ լինեն, իսկ արտասահմանցի հեղինակավոր մասնագետների թիվն ընդլայնվի, ու նրանց հետ համագործակցությունը մշտական դառնա։

«Չեմ բացառում, որ գործընկերների հետ ինչ–որ նախագիծ կմտածենք, եւ այն կիրականացնենք՝ հենվելով հենց այն գիտելիքների վրա, որոնցով, կարող ենք արձանագրել, փոխադարձ հարստացրինք միմյանց, ինչից շատ գոհ եմ»,–ասաց նա։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը