Քաղաքական

10.03.2023 10:31


Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետևելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել․ «Ժողովուրդ»

Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետևելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետեւելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը:

Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռեւս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ։ Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, մանիպուլյացիայի ենթարկելու եւ նրանց սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։

Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լրագրողների, այլախոհների եւ իրավապաշտպանների թիրախավորման համար:

Այս խորագրի վերջին նյութերը