Հայկական կողմն ամբողջությամբ վերախմբագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ի վնաս Հայաստանի և ի վնաս Արցախի. Բոզոյան
Ոչ մի փաստահավաք խումբ, ոչ մի ՄԱԿ-ի ու միջազգային դատարանի որոշում չեն կարող լուծել Բերձորի միջանցքի խնդիրը, եթե չկա քաղաքական բաղադրիչ։ Փաշինյանը դեռ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում է հանձնել այդ միջանցքը, բայց դրա մասին չի խոստովանում հայ հասարակությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում ՀՀ վարչապետի այն դիտարկմանը, թե անհրաժեշտ է անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Արցախ։
«Այն, ինչը փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունները, ուղղակի աղետ է, բայց ՀՀ վարչապետն այնպես է փաթեթավորում այդ ամենը, որ հայ հասարակությունը լավ չի հասկանում, թե ինչ է Փաշինյանն առաջարկում։ Նման առաջարկությունները ոչ մի դրական բան չեն բերելու Բերձորի միջանցքի բացմանը, Արցախին և մեծ վնաս են հասցնելու Հայաստանի և Արցախի շահերին»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Արցախ նոր փաստահավաք առաքելություն գործուղելը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և չի խորացնելու հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը՝ քաղաքագետը նկատեց՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե լարվել, այլ լարվածության գագաթնակետին են հասել Հայաստանում ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշման պատճառով։
«Այս պահի դրությամբ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են խայտառակ վատ վիճակում, որի հետևանքն է նաև Բերձորի միջանցքի իրավիճակը, որը կարգավորվում էր նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Հայկական կողմն ամբողջությամբ վերախմբագրել է այդ հայտարարությունը՝ ի վնաս Հայաստանի և ի վնաս Արցախի, այլ խնդիր է, որ ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն իրերը լավ չեն բացատրում հասարակությանը»,-նշեց Բոզոյանը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունից ակտիվորեն օգտվում է Արևմուտքը և ուզում է դառնալ գլխավոր մոոդերատորը ՀՀ-ում և Ադրբեջանում։
«Արևմուտքը կարող է ՀՀ-ին և Ադրբեջանին ընդհանուր հայտարարի բերել, բայց եթե վաղը Ադրբեջանն ու Հայաստանը ուզենան պատերազմել, ինքը չի կարող այդ պատերազմը կանգնեցնել, դրա համար Արևմուտքի բոլոր խոսքերը դատարկ են»,-ընդգծեց նա։
Թերևս դա է պատճառը, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում հայ հասարակությանն ու քաղաքական վերնախավին ականջահաճո հայտարարություններ է անում, Ադրբեջանում՝ ադրբեջանցիների։ Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Կլաարի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի այն հատվածը, որում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել էր պաշտոնական Երևանի անվստահությանը։
«Հայաստանը ինչպես կարող է վստահ զգալ, երբ Ալիևը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք գնալ խաղաղ ճանապարհով, բայց նաև չի թաքցնում, որ «Զանգեզուրի միջանցքն» է վերցնելու, ասում է՝ Սևանն է իմը, Երևանն է իմը...»,-հավելեց քաղաքագետը։
Իսկ այս հայտարարությունների ֆոնին Փաշինյանը փորձում է Արևմուտքից երաշխիքներ ստանալ, որ Ալիևը «Արցախը մարսելուց» հետո Հայաստանի վրա չհարձակվի, ու, քանի որ Արևմուտքը երաշխիքներ չի տալիս, Ադրբեջանն էլ անթաքույց հայտարարում է, որ պատրաստվում է գրավել «Արևմտյան Ադրբեջանը», այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ։