Ինչպես կավարտվի «օտարերկրյա գործակալների» հեղափոխությունը Վրաստանում
Անկախ այն բանից, թե Թբիլիսին «իրար խառնած» «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծն ու դրա շուրջ ծավալված և անթաքույց Արևմուտքի կողմից հրահրվող վայրիվերումներն ինչ հետագա զարգացումներ կունենան, արդեն իսկ մի քանի ակնհայտ բան կարելի է արձանագրել:
Առաջինը՝ ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից դրված է Վրաստանն «ուկրաինազացնելու», Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու, «երկրորդ ֆրոնտ» բացելու խնդիր: Թե դրա հետևանքով Վրաստանի հետ ինչ կլինի կամ քանի հազար վրացի կզոհվի կամ ինչպիսի արյունահեղություն կլինի, «մարդասեր» եվրոպա-ամերիկացիներին ընդհանրապես ոչ մի կերպ չի հուզում: Իրենք թքած ունեն ամեն ինչի վրա, ներառյալ մարդկանց և նրանց կյանքի ու իրավունքների, ազգային ինքնության ու մշակույթի վրա էլ՝ վերադիր: Եվրոպային (ԱՄՆ-ին) հետաքրքիր է միայն իր գազը, իր նավթը, իր փողը, իր շահը: Իսկ թե դրանց հասնելու ճանապարհին քանի երկիր վարի կտան կամ որքան մարդ կկոտորեն, բացարձակապես նշանակություն չունի: Կարևորը՝ սատանայական նկարագիրը «հումանիստի» դիմակի տակ թաքցրած տեսախցիկների առաջ ցցվելն է: Ինչևէ:
Երկրորդը՝ Վրաստանի գործող իշխանությունը իսկապես լուրջ փորձություններ հաղթահարելու և իր դրած նպատակին, այն է՝ Վրաստանը Արևմուտք-Ռուսաստան պատերազմի հորձանուտը չգցելու բարդ խնդիր ունի: Ի պատիվ վրացական իշխանության, պետք է ասել, որ առայժմ դա իրենց հաջողվում է: Ի վերջո, 2008-ն այնքան էլ վաղուց չէր, և Վրաստանում հիշում են «ուկրաինանալու» փորձի դառը հետևանքները:
Երրորդը՝ Վրաստանի իշխանությունները այսպես ասած՝ հետ կանչեցին «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը խորհրդարանից: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ԱՄՆ-ի ու Եվրոպայի լրտեսագործակալական հանձնակատարները որոշակի հաջողության հասան:
Բայց մյուս կողմից, կարելի է նաև ասել, որ Վրաստանի իշխանություններն այդ օրինագիծը, անգամ կիրառության մեջ չմտցնելով, հասան իրենց նպատակին: Բանն այն է, որ հրահրված ակցիաների ընթացքում ասպարեզ ելան հնարավոր բոլոր «օտարերկրյա գործակալները»: Այնպես, որ այլևս հավելյալ լյուստրացիայի կամ օրենսդրորեն կարգավորված լյուստրացիայի կարիք էլ չկա:
Ինչպես կավարտվի «օտարերկրյա գործակալների» հեղափոխությունը Վրաստանում, կապրենք՝ կտեսնենք: Ցանկալի է, իհարկե, որ հարևան ու բարեկամական ժողովուրդը Հայաստանի օրը չընկնի և օտարների աշխարհաքաղաքական խաղերի ոտնաշորի չվերածվի:
Ճակատագրի զավեշտ է, կարելի է ասել: Հետխորհրդային երկրներում 21-րդ դարում «գունավոր հեղափոխությունների» պիոները, մեծ հաշվով, Վրաստանն է: Կհիշեք՝ Սահակաշվիլու «վարդերի հեղափոխությունը»: Հետագայում, պետություններ զավթելու այդ «թավշյա» տարբերակը, արդեն սրտխառնուք հարուցող «տեխնոլոգիաներով» հանդերձ, այս կամ այն կերպ փորձարկվեց նաև այլ հետխորհրդային երկրներում, որոշները դիմացան, բայց փորձանքների մեջ ընկան: Իսկ Հայաստանում, օրինակ, Արևմուտքը, իսկ ըստ էության՝ Թուրքիան, անվերապահորեն հաղթեց, և 2018 թվականին ոչնչացրեցին Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու գործնականում զրոյացրեցին սուբյեկտայնությունը: Նիկոլը և իր «իշխանության» կատաստրոֆիկ հետևանքները՝ վկա:
Հիմա Վրաստանը «երկրորդ շրջանով» նույն արյունոտ փորձանքների մեջ ներքաշելու փորձ է արվում: Բայց խիստ բնութագրական կլինի, եթե արևմտյան խառնակչությունների ընթացքը հենց Վրաստանում այս անգամ «քարին առնի», այն է՝ չեզոքանա: Գիտեք ի՞նչ, թող Ֆրանսիան «բուֆեր» լինի, թող թուրքական «Բայրակթարները» Վիեննայի ու Պրահայի եկեղեցիների գմբեթներին պայթեն, թող, օրինակ, անգլիական կամ ֆիննական զինվորները հազարներով կոտորվեն, մենք էլ մեր լեռներում հանգիստ նստած, «խորը մտահոգվենք և կողմերին խաղաղության կոչեր» հղենք: Ինչո՞ւ պիտի հայը կամ վրացին եվրոպացիների նավթագազային բարեկեցության ջարման քաշեն, չէ՞:

Արմեն Հակոբյան