Քաղաքական

09.03.2023 13:52


117 հայ ընտանիքի հանել գցել են դուրս, բայց հումանիտար օգնություն են ուղարկել Թուրքիա․ ՊՆ նախկին շենքի բնակիչները կառավարության դիմաց են

117 հայ ընտանիքի հանել գցել են դուրս, բայց հումանիտար օգնություն են ուղարկել Թուրքիա․ ՊՆ նախկին շենքի բնակիչները կառավարության դիմաց են

Մեր պահանջը չի փոխվել, անփոփոխ է, ակնկալում ենք, որ թեկուզ ժամանակավոր, բայց վերադառնալու ենք մեր բնակարաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

«Ես մեկ-երկու օր առաջ եղել եմ բնակարանում, ամեն ինչ գտնվում էր տակնուվրա արված, ջարդած վիճակում։ Հանրակացարանում բանալիներ են բաժանվել, թող նախ մեզ ցուցակ տան,թե ում են բաժանել բանալի, այնտեղ եղել է 127 բնակարան, թող մեզ ասեն՝ ինչ առաջնահերթությամբ են բաժանվել բանալիները։ Ե՛վ 8 հոգանոց ընտանիքին է բաժանվել 17 քառ մետր տարածք, և՛ մեկ հոգանոց ընտանիքի։ Ինչու են բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով ու ինչու է ոստիկանը բանալին տալուց ուլտիմատում դնում։ Եթե իրենք 30 մարդու բնակարանի հարց են լուծել թող դա էլ ասեն, որ մենք իմանանք՝ 30 հոգու հարց ենք լուծել մեր պայքարի միջոցով»,-ասաց նա։

ՊՆ նախկին շենքի բնակիչն ասաց, որ այս հարցերը փոխանցելու են կառավարության ներկայացուցիչներին և չեն նահանջելու, քանի չեն ստացել այդ հարցերի պատասխանները։

«Այս հարցը սոցապնախարարության տիրույթում գտնվող հարց է, բայց այս հարցին առնչվում է ոստիկանությունը։ Այս օրերի մեր փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը գալիս ասում է, որ իքս մարդուն բնակարան է տրվել, հաջորդ օրը գալու են ասեն՝ իրավիճակ է փոխվել, դո՛ւրս արի, մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունելու։ Ինչու այդ բանալիները չկային, երբ իրենք մարդկանց հանում էին դուրս, դրանք բերեցին նստացույց հայտարարելու երկրորդ օրը։ Կամ չեն արել համապատասխան աշխատանքները, կամ էլ դրանում միտում է եղել։ 117 հայ ընտանիքի հանել գցել են դուրս, այն դեպքում, երբ վերջին օգնությունը գնաց Թուրքիա։ Հայ երեխան նստած է եղել վառվող անիվի կողքը, իրենք հումանիտար օգնություն ենք ուղարկել Թուրքիա»,-ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը