«Աննայի ու իր ամուսին կոչեցյալի պատճառով հազարավոր մայրեր սևազգեստ դարձան, հիմա երջանկությունից են խոսում». անհետ կորածի մայր
«Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ Աննա Հակոբյանը, դիմացինին իր արշինով է չափում»,-168.am-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում:
«Առաջիկայում իրավական գործընթացներ կան, վստահ եմ, որ այս խոսքերիցս հետո իրենք ճնշումներ կգործադրեն այդ գործընթացների վրա»,-ասաց նա:
Անհետ կորած համարվող զինծառայողի մորը վրդովվեցրել է այսօր Աննա Հակոբյանի՝ ֆեյսբուքյան իր էջով տարածած գրառման հատկապես հետևյալ տողերը.
«Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարևանների, ոչ բարեկամների, և ոչ էլ գրականության մեջ:
Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից և որևէ այլ բանով էլ զբաղվել, գուցե և մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել: Կարծում եմ՝ մենք այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել, որովհետև մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»:
«Եթե ինքն իմանում է հայ մոր կերպարը, բայց բունկերներում, Աստված գիտի, թե ինչեր էր անում, էլ ի՞նչ ասես նրան: Իր գրառումն իր կողքիններին ա նվիրվում, ոչ թե ընդհանուր հայ մայրերին: Եթե ինքը նշում է, որ երջանիկ կնոջ չի հանդիպել, նշանակում է՝ խնդիրն իր մեջ է, իր շրջապատի»,-ասաց մեր զրուցակիցը:
Մինչև 2020 թվականը դուք երջանիկ եղե՞լ եք, ձեզ երջանիկ համարե՞լ եք, հարցրեցինք անհետ կորած զինծառայողի մորը.
«Իհարկե, ես մի այլ կարգի երջանիկ եմ եղել: Ունեցել եմ լիարժեք ընտանիք, իմ տղան կողքիս է եղել, ունեցել եմ աշխատանք, 100-ի մեջ 10-ից հետ, բայց 90-ից առաջ եմ եղել, իսկ այսօր գիտեք մեր վիճակը, այսօր իմ տան ծուխը տանը չի, սպասում եմ, էլ ի՞նչ երջանկություն… Այո՛, նախկինում ես երջանիկ եմ եղել, բայց շուրջ 3 տարի է՝ որդուցս լուր չունեմ, տանջվում եմ՝ քո և ամուսնուդ դավաճան տեսակի պատճառով»:
Զրույցի վերջում անհետ կորած զինծառայողի մայրը գրառման վերաբերյալ իր գնահատականը տվեց՝ մեղմ ասած, բարոյական քայլ չէ այսքան աղետի, վշտի, ցավի մեղավորը լինել ու խոսել երջանկությունից.
«Իր ու իր ամուսին կոչեցյալի պատճառով մի ողջ սերունդ հողը դրվեց, հազարավոր մայրերի սևազգեստ սարքեցին, հազարավոր տղաներ վիրավորվեցին, հարյուրավորները գերի ընկան, որոնցից շատերից առ այսօր լուր չունենք, ու իրենք խոսում են երջանկությունից: Աբսուրդ է ուղղակի, երբ չարիքի ընտանիքը խոսում է երջանկությունից: Աննա, հերթական անգամ դու ապացուցեցիր, որ անամոթ ես, ինչպես քո ամուսինը…»: