Օբաման պաշտոնապես հայտարարել է «համար մեկ ահաբեկչի» սպանության մասին
«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 30–ին պաշտոնապես հայտարարել է Անվարա ալ–Ավլակիի մահվան մասին, ով համարվում էր «Ալ–Քայիդայի» առաջնորդը Արաբական թերակղզում։
Օբամայի խոսքերով՝ Ավլակիի սպանությունը «Ալ–Քայիդային» ջախջախիչ հարված է հասցրել ՝ բեկումնային պահ դառնալով ահաբեկչության դեմ պայքարում։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ում ծնված և մեծացած Ավլակին կանգնած է եղել Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում կատարված ահաբեկչական հարձակումների հրահրման հետևում ու հավելել է, թե «Ալ–Քայիդայի» առաջնորդներից ոչ մեկը այսուհետ չի կարող անվտանգ զգալ։