Կարծիք

08.03.2023 18:00


Զոհվածի ծնողին քաշքշելու համար պարգևավճար են ստանաում, որ ծաղիկ առնեն, կին ու մայր մեծարեն

Զոհվածի ծնողին քաշքշելու համար պարգևավճար են ստանաում, որ ծաղիկ առնեն, կին ու մայր մեծարեն

Անբովանդակ ու լկտիության հասնող շնորհավորանքներ են հղելու իշխանական տարբեր օղակներում բույն դրած ու ճղճղան թափորով Եռաբլուր գնացող տարատեսակ փոքր ու միջին պաշտոնյաները:

Զոհվածի ծնողին քաշքշելու համար պարգևավճար են ստանալու, որ ծաղիկ առնեն, կին ու մայր մեծարեն, ֆեյսբուքում ի լուր աշխարհի շնորհավորեն նաև լուսանկարի ուսադիրավորները:

Խոնարհումի ծեսեր են կազմակերպելու, բացիկների մակարդակում սիրեն, համբուրեն ձեռքերը, որ էլի առիթն եկած տեղը պղծեն նույն էդ հուշարձանը:

Ու երևի գրոշ անգամ չարժե մեկօրյա, մեկամսյա, մեկամյա արժևորումը, երբ իրական երջանկությունը դավաճանությամբ խլված է:

Հույս ու ապրելու ուժ որդիների լուսավոր քարերի մոտ շտապող բոլոր մայրերին։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը