Մեկնաբանություն

08.03.2023 22:50


Վրաստանը դիմադրում է, իսկ «ՀՀ իշխանությունը» Հայաստանը նետում է մահացու արկածների հորձանուտը

Վրաստանը դիմադրում է, իսկ «ՀՀ իշխանությունը» Հայաստանը նետում է մահացու արկածների հորձանուտը

Վրաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է: Գաղտնիք չէ, որ Արևմուտքը տևական ժամանակ է, ինչ փորձում է Վրաստանը ներքաշել Ռուսաստանի դեմ հակամարտության շրջանակ: Սակայն վրացական իշխանությունների ու ողջամիտ քաղաքական ուժերի որդեգրած դիրքորոշումը առայժմ թույլ է տալիս խուսափել «չուժոյ պախմել» կռվի մեջ ընկնելուց կամ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» թատերաբեմ դառնալուց: Իրենք, ի վերջո, 2008-ին տեսան, թե դա ինչ ծանր արժեցավ Վրաստանին ու վրաց ժողովրդին: Եվ հետո, 2008-ին Սահակաշվիլին էր ղեկին նստած, իսկ հիմա էլի Վրաստանում է նա, բայց նստած է բոլորովին այլ վայրում:

Վրաստանի ներկայիս ներքաղաքական լարվածությունը, ամեն դեպքում, ուշագրավ հանգամանքներ է պարունակում: Եթե հակիրճ, ապա լարվածության պատրվակը այսպես ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն է: Խոսքն այնպիսի կարգավորման մասին է, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները պարտավոր են բացեիբաց հայտարարել դրա մասին, այնպես, որ բոլորին պարզ ու հասկանալի լինի, որ այսինչ ԶԼՄ-ն կամ գործիչը «օտարերկրյա գործակալ» է:

Նման օրենսդրական կարգավորում առաջիններից մեկը ԱՄՆ-ն է կիրառել՝ Ռուսաստանի դեմ (դե, իրենց կարելի է, ուրիշներին՝ ոչ): Հետո «ինոագենտների» օրենք ընդունեց նաև Ռուսաստանը: Հիմա՝ Վրաստանում են նման օրենք ընդունել 1–ին ընթերցմամբ: Շատ լավ կլիներ, եթե Հայաստանում էլ դեռ 2000 թվականին նման մի կարգավորում ներդրվեր, բայց այդ մասին դեռ կխոսենք:

Հիմա, Վրաստանի, այսպես ասենք՝ «արևմտամետ շրջանակները» նշված օրենքի ընդունման պատրվակով ակտիվացվել են, հանվել են փողոց․ բախումներ ոստիկանության հետ, արցունքաբեր գազ, մահակներ: Հասկանալի է, որ առաջնային «շախ տվողը» ԱՄՆ-ն է, որն արդեն շտապել է հայտարարել, թե տեղի ունեցածը «վրացական դեմոկրատիայի սև օրն է...»: Այն ժամանակ, երբ Սահակաշվիլիի հրամանով էին ոստիկանները ցուցարարներին տշում, անգամ՝ սպանում, ԱՄՆ-ի համար ամեն ինչ օ-քեյ էր, իսկ հիմա՝ «սև օր...», «վայ, ամա՜ն, էս ի՜նչ է կատարվում...»:

Բայց, կրկնենք, այդ ամբողջ աղմուկի հիմնական պատճառն այն է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունը չի ցանկանում Արևմուտքի շվիի տակ պարելով Վրաստանը մտցնել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության շրջանակ ու երկիրը դարձնել «բուֆեր», իր ժողովրդի գլխին չի ցանկանում աղետ բերել, չի ցանկանում Սահակաշվիլու 15-ամյա վաղեմության արկածախնդրական փոցխը նորից տրորել:

Հիմա, եթե այդ պրիզմայով նայում ենք այն ամենին, ինչ անում է Հայաստանի օրվա իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տրամագծորեն վրացական իշխանությունների արածի հակառակն է: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն, ըստ էության, Հայաստանն արդեն իսկ ներքաշել են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հորձանուտի մեջ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ: Ավելին, վերջին շրջանում առավել բաց ու ընդգծված են Նիկոլ Փաշինյանի և նրա «դամքաշների» հակառուսական դիրքավորումը, հայտարարությունները:

Է՛լ ավելին, Արևմուտքը` ի դեմս Ֆրանսիայի նախագահի, հայտարարում է, որ իրենց համար Հայաստանն ընդամենը Ռուսաստանի դեմ պատերազմում «բուֆեր» է: Այսինքն, Հայաստանը նրանք դիտարկում են որպես ազգից, բնակչությունից դատարկ, անպետք տարածք, որի միակ ֆունկցիան հակամարտող կողմերի միջև «բուֆերային գոտի» լինելն է: Ու նիկոլականները, որ ժամանակին տիեզերական աղմուկ էին դրել, երբ Ռուսաստանից ինչ-որ մեկը հայտարարել էր, թե Հայաստանը որպես «ֆորպոստ» են դիտարկում, հիմա առճակատ իրենց երեսին նետված ֆրանսիական «հայհոյանքը», թե՝ բուֆեր եք, սուսուփուս կուլ են տալիս: Մի նիկոլական կար, չէ՞, որ հայտարարում էր, թե ավելի լավ է «թուրքի շուն լինել»...

Իսկ ինչ վերաբերում է «ինոագենտներին» կամ «օտարերկրյա գործակալներին», ապա Հայաստանում հայկական իշխանություն հաստատելուց հետո անպայման պետք է նման մի օրենք ընդունել՝ ամենախիստ մեխանիզմներ ներդնելով: Այնպես, որ բոլորն իմանան, թե Հայաստանի, Արցախի, հայության դեմ «ծլվլացող» այս կամ այն «թիվի-միվի»-ները, այս կամ այն «ՀԿ-ուլիկ»-ները հատկապես որտեղից են ֆինանսավորվում և ում գործակալները կամ գործակատարներն են:

Ի դեպ, այս օրերին հենց այդ «գործակալական» ԶԼՄ-ներն են ամենից ակտիվ քարոզչություն ծավալել՝ Հայաստանը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության միջակայքը ճխտելու, մեր ժողովրդի գլխին նոր աղետներ բերելու համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը