«Հային թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան». ինչպես է պաշտոնական Երևանը ոչնչացնում արտաքին քաղաքականության իր ողջ հայեցակարգը
«Ադրբեջանի սև ցուցակը» ցանկ է, որը ներառում է այն անձանց, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է այն պատճառով, որ այդ անձինք «խախտել են Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանի մասին օրենքը»» և «այցելել են Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանի թույլտվության»։
Դեռևս 2013 թվականի օգոստոսին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր 330 հոգուց բաղկացած «սև ցուցակի» ամբողջ ցանկը, որը ներառում էր տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, արվեստագետներ և այլ անձինք տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից։ Նրանց թվում են եղել և կան այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Քերոլայն Քոքսը, Վալերի Բուայեն, Բեդրոս Կիրկորովը և Կոնստանտին Զատուլինը։
Այս ցուցակը և հենց այն փաստը, որ հայերին էթնիկ հողի վրա թույլ չեին տալիս մուտք գործել Ադրբեջան, միշտ եղել է հայկական դիվանագիտության «հաղթաթուղթներից» մեկը, որը հնարավորություն է տվել Երևանի միջազգային գործընկերներին փոխանցել, որ Ադրբեջանում ռասիզմը աջակցվում է պետական մակարդակով, ինչն իր հերթին նշանակում է, որ արցախահայությունն ապագա չունի Ադրբեջանի կազմում։
Սակայն փաշինյանական Հայաստանի իրականությունն այնպիսին է, որ Բաքուն հիմա հակաթեզ ունի, և կարող է հայտարարել, որ «եթե Հայաստանն ինքը թույլ չի տալիս էթնիկ հայերին մուտք գործել իր հայրենիք, ապա պաշտոնական Բաքվի նկատմամբ այս թեմայով պահանջներ չեն կարող լինել»։
Հետևողականորեն ոչնչացվում է այն ամբողջ համակարգը, որի վրա կառուցվել է Հայաստանի արտաքին քաղաքականության ողջ հայեցակարգը, իսկ Արամ Գաբրելյանովին Հայաստան մուտքի արգելքը՝ այս գործընթացի դրսեւորումներից մեկն է:

Աղբյուրը` Zham.am