Քաղաքական

07.03.2023 20:38


Հայաստանում ԵՄ առաքելության հարցում կա էական հակառուսական բաղադրիչ․ ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար

Հայաստանում ԵՄ առաքելության հարցում կա էական հակառուսական բաղադրիչ․ ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ԵՄ-ի մշտադիտարկման առաքելության տեղակայմանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկին, ապա դա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից օգտվելով հետխորհրդային տարածքում ինչ-որ «միջնորդի» դերում ամրապնդվելու փորձ: Այստեղ, իհարկե, կա նաև էական հակառուսական բաղադրիչ՝ մեր երկրի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ցանկությունը։ Ըստ երևույթին, նմանատիպ «բարի մտադրությունները» Եվրամիությանն առաջ են մղում Մոլդովայում, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, Բրյուսելը պլանավորում է տեղակայել իր քաղաքացիական առաքելությունը»,-ասել է պաշտոնյան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը