Լրահոս

01.10.2011 12:16


Սիրիական ընդդիմությունը ազգային անցումային խորհուրդ է ստեղծել

Սիրիական ընդդիմությունը ազգային անցումային խորհուրդ է ստեղծել

«Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդում է, որ սիրիական ընդդիմության առաջնորդ Բուրհան Գալյունը ուրբաթ հայտարարել է հավասար մասնակցության հիման վրա ազգային անցումային խորհուրդ ստեղծելու մասին։

Ընդդիմության հայտարարության համաձայն՝ խորհուրդը կազմավորվել է երկար բանակցություններից հետո, որոնց մասնակցում էին «Դամասկոսյան հռչակագրի ուժեր» սիրական իրավապաշտպան կազմակերպությունը, Սիրիայի «Մուսուլման եղբայրենր» կազմակերպությունը և երկրի այլ քաղաքական ու հասարակական ուժեր։

Սիրիայում արդեն ավելի քան կես տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Ինչպես հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը, անկարգությունների ամբողջ ընթացքում զոհվել է 1400 մարդ, որոնց կեսը բանակի և անվտանգության ուժերն են։ Իսկ ՄԱԿ–ի տվյալներով՝ զոհվածների թիվը հասնում է 3600–ի։

Այս խորագրի վերջին նյութերը