Մեկնաբանություն

09.03.2023 10:30


«Սրբխեչի ուլի» 48-ամսյա սուտը (տեսանյութ)

«Սրբխեչի ուլի» 48-ամսյա սուտը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ստի վարպետ է։ Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո նա արեց 2018–ին խոստացածի ճիշտ հակառակը։ Խոստացել էր վերացնել կարմիր կետագծերը, տեսախցիկներն ու արագաչափերը։ Արեց ճիշտ հակառակը՝ կարմիր կետագծերը չվերացրեց, արագաչափերն ու տեսախցիկներն ավելացրեց։

Խոստացել էր իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները։ Հակառակը եղավ։

Եվ ամենակարևորը՝ խոստացել էր խաղաղություն, սակայն բերեց ու բերում է պատերազմ ու պարտություն։

Նիկոլը խաբեց «հպարտ քաղաքացուն»՝ պողոսազգիներին։ Խոստացել էր թալանի վերադարձ, սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենն ինքն ու իր թիմը դարձան թալանչիներ, հսկայական կարողությունների տերեր։

Նիկոլենց թիմում ստախոսների ու թալանչիների պակաս չկա։ Դրանց մեջ ամենակարկառուն դեմքերից է Տիգրան Ավինյանը՝ սրբխեչի ուլի արտաքինով այդ երիտասարդը, որը հայտնի է նաև որպես պլանքյաշ և արտադրական կանեփի բիզնեսում ներգրավված մարդ։

Սա ստվերային քաղաքապետ է աշխատում և ուզում է քաղաքապետ դառնալ՝ ներգրավելով նախկին օդիոզ «տասովչիկներին»։

«Սրբխեչի ուլն» իր ստախոսությամբ, դատարկ խոստումներով Նիկոլ Փաշինյանին չի զիջում։ Հակակորոնավիրուսային պայքարը կատարելապես տապալած, բազմաթիվ մահերի պատճառ դարձած սույն թրաշամանուկը մինչև «կորոնավիրուսի պարետ» աշխատելը 2018–ին հայտարարում էր, թե, իբր, դրսից հսկայական գումարներ են բերելու, բայց դա կարող է լինել միայն 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում։ Նիկոլենք հաղթեցին այդ ընտրություններում, բայց ներդրումները չեղան։ Ավելին՝ կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում խոչընդոտել ու տապալել է չինական ներդրումների մուտքը Հայաստան։

Հիմա այս կանեփի սիրահարն ու ստախոսը խոստանում է քաղաքապետ դառնալու դեպքում Երևանի Աջափնյակում 48 ամսում (ըստ ավինյանական հաշվարկների՝ դա 2 տարին է, այսինքն՝ Ավինյանի համար տարին 24 ամիս ունի) բացել մետրոյի կայարան (տե՛ս կից տեսանյութը)։

Ավինյան Տիգրանի համար ստելն այնքան սովորական ու բնական բան է, որ ինքը շփոթում է տարվա ամիսների քանակը։ Լեզուն մատնում է իր իրական էությունը։ Մատնում է սուտը։

Ի դեպ, Աջափնյակի մետրոյի թեման կարելի է մտցնել Գինեսի գրքի մեջ։ Նիկոլենք 5 տարի առաջ խոստացել են այն կառուցել, մեկ տեղական՝ երևանյան և երկու համապետական ընտրության են մասնակցել Աջափնյակի մետրոյի կայարանի թեմայով, բայց կայարանը մինչև հիմա չկա։ Հիմա էլ են խոստանում կառուցել և 48 ամսվա (ըստ «սրբխեչի ուլի»՝ 2 տարվա) «զապասով» սուտ են ասում, որ էլի ձայն փախցնեն։ Թույլ կտա՞ն երևանցիներն իրենց ականջներից «մակարոնեղեն» կախեն այս ստախոսները, պարզ կդառնա Երևանի ընտրությունների արդյունքում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը