Լրահոս

07.03.2023 10:28

Կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Արտակ Դավթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Արտակ Դավթյանը

Մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:

1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ, 1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ կառավարիչ: 1992-1994թթ. եւ 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում, 1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, 2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար, 2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 18.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։