Կարծիք

07.03.2023 09:05


Չտե՞ս, ո՜չ` գյորմամիշ

Չտե՞ս, ո՜չ` գյորմամիշ

Վարչապետ կոչեցյալը բարդույթավորված արարած է։

Արդեն 5-րդ տարին է, ինչ զավթել է իշխանությունը, բայց անընդհատ ինքնահաստատվում է։ Առաջին անգամ այդ արարածը հարձակվեց մաքսատան աշխատակցի վրա․ «Երբ Հայաստանի վարչապետն է գալիս, ոտքի կանգնի» և իր իշխանական բարձունքից նվաստացրեց երիտասարդին։ Հետո այդ արարածը սկսեց տարբեր տեղեր հայտվել ինչ-որ համազգեստով, որի վրա գրված էր «Հայաստանի վարչապետ»։ Հաջորդը կառավարության նիստերին , նրա ուշացումով մտելու պես, հրահանգով բոլորը ոտքի են կանգնում։ Ապա նա պարտադրեց իր նկարը կախել բոլոր իր ստրուկ-նախարար-պատգամավորների առանձնասենյակներում։ Եվ ահա այսօր, այդ արարածն այցելել է Մեծամորի ատոմակայան։ Դեռ մի կողմ թողնենք, որ նա բացարձակապես ոչինչ չի հասկանում այդ բնագավառից, ուղղակի հերթական ցուցադրական այցը։ Բայց ամենակարևորը, նրա սաղավարտին գրված է «վարչապետ»։ Այս արարածը մինչև հիմա չի հավատում իր երջանկությանը և ամեն առիթով փորձում է բոլորին հիշեցնել իր պաշտոնը։

Սա տարրական չտեսության դրսևորում է, իսկ այդ արարածը ոչ թե չտես է, այլ իր մայրենիով ասած՝ ԳՅՈՐՄԱՄԻՇ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը