Քաղաքական

06.03.2023 17:23


Մտահոգված ենք ԼՂ-ում տիրող լարվածությամբ․ ՌԴ ԱԳՆ

Մտահոգված ենք ԼՂ-ում տիրող լարվածությամբ․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակվել է գերատեսչության պատոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման վերաբերյալ»․

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման բազմակի դեպքեր են արձանագրվել։ Մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր են եղել ինչպես հայլկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։

Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։

Վերահաստատում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին դրույթը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը»,-նշված է մեկնաբանությունում։

Փաստաթղթի համաձայն՝ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անվտանգության և կենսաապահովման հետ կապված ցանկացած խնդիր պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հովանու ներքո կողմերի միջև անցկացվող շփումների միջոցով։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը