Սիրիայում ուրբաթ հազարավոր ցուցարարներ նորից դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը և բարեփոխումների անհապաղ իրականացում։ Ցուցարարները Մոսկվային մեղադրել են Բաշար Ասադի վարչակազմին աջակցություն ցուցաբերելու համար։ «Euronews»–ը հաղորդում է, որ զոհվել է 25 ցուցարար։
Սիրիական հեղափոխության Համակարգող խորհրդի տվյալներով՝ միայն վերջին օրվա ընթացքում երկրում սպանվել է հակակառավարական ցույցերի 25 մասնակից։
Հոմսում զոհվել է յոթ քաղաքացիական անձ և երկու երեխա։ Երկրի արևմուտքում՝ Ռաստան քաղաքում, շարունակվում են կատաղի բախումները սիրիական զորքերի և դասալիքների միջև։
Իրենց հերթին, պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են ընդամենը 10 սպանվածի մասին։
Սիրիայում երեկվա ցույցերում զոհվել է 25 ցուցարար