Ստեփան Սաֆարյան. «Սա կլինի նստացույց նստացույցի համար»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին ՀԱԿ–ի որոշումը՝ ասել է, թե այդ քայլը գնահատելու համար պետք է դիտարկել նաև Կոնգրեսի նախորդ քայլերն ու հայտարարությունները։
–ՀԱԿ–ն ասում էր, թե չի ուզում ապակայունացնել իրավիճակը, քանի որ դա վտանգավոր կլինի Ղարաբաղի համար, արաբական սցենարն իրենց համար ընդունելի չէ, հեղափոխություն բառից հրաժարվել են, այսինքն՝ նստացույցը չպետք է բերի այլ զարգացումների, որովհետև եթե բերի, դա կնշանակի, որ Կոնգրեսը, ըստ էության, իր ասածների ճիշտ հակառակն է անում, այսինքն՝ սա կլինի նստացույց նստացույցի համար,–ասել է նա։
Հարցին, թե իսկ ո՞րն է դրա իմաստը, ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ–ը, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, թե այդ քաղաքական ուժը պարզապես իր համար շատ բարդ ժամանակներ է ապրում։
–Ըստ էության՝ արտաքին աշխարհը ոչ միայն բացահայտեց ՀԱԿ–ին, այլև հասկացրեց, որ ինքը չի աջակցելու նրան, և ավելին՝ գործակցելու է Սերժ Սարգսյանի հետ։ Ու պատահական չէ, որ վերջին հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը անարգանքի սյունին է գամում Արևմուտքին,–ասել է նա։
Հարցին, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ–ը ցայտնոտի մեջ է և անում է քայլեր, որոնք մակերեսային բնույթ ունեն, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է՝ միանշանակ այո։
–ՀԱԿ–ի միակ հաշվարկը կարող է լինել ներքին աջակցությունը, բայց դա էլ չկա, այսինքն՝ մի քանի հազար մարդով ՀԱԿ–ը չի կարող ինչ–որ բանի հասնել, և մնում է ասել, որ սա ՀԱԿ–ի համար զբաղմունք է,–հավելել է նա։

7or.am