ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանը տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներից առավել շահագրգռվածն է»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության մեջ շատ ավելի է շահագրգռված, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրները։ Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահն ամեն ինչ անում է, որ Բաքվի ու Երևանի միջև երկխոսություն հաստատվի։
Լուկաշևիչն ընգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի հատուկ դերն ընդունում են ինչպես համանախագահները, այնպես էլ հակամարտող կողմերը։
-Ռուսաստանը և Մինսկի խմբի մեր գործընկերները ձեռնարկում են և կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մոտենա այն պահը, երբ կողմերը կկարողանան համաձայնության գալ կարգավորման սկզբունքների շուրջ,–նշել է Լուկաշևիչը։