Քաղաքական

06.03.2023 10:52


Հայ և ռուս օդաչուները մշակել են օդային տարածքի պաշտպանությունը

Հայ և ռուս օդաչուները մշակել են օդային տարածքի պաշտպանությունը

Ռուսական ավիաբազայի օդաչուները, Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հակաօդային պաշտպանության զենիթային ստորաբաժանումների հաշվարկները և Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողները կատարել են օդային տարածքի պահպանության ուսումնական առաջադրանքներ: Այդ մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են օդային տարածքը խախտողներին նմանակող պայմանական օդային թիրախների հայտնաբերման և դրանք որսալու գործողություններ։ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները մշակել են գործողությունները օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հերթապահ հերթափոխերի ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա` տարբեր արագություններով, ճանաչման անջատված համակարգերով։

Մարզումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային ռազմական օկրուգի միավորման տեղակայման շրջանում գտնվող օդային սահմաններն ու ստորաբաժանումները պահպանելուն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը