Օբաման մտադիր է 2012թ. Աֆղանստանից դուրս բերել 33 հազ. զինվորականի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մտադիր է հաջորդ տարի Աֆղանստանից դուրս բերել 33 հազ. զինվորականի։ Համապատասխան ծանուցումը ԱՄՆ նախագահն ուրբաթ ուղարկել է կոնգրես։
«Աֆղանստանում մենք հասել ենք նշանակալի առաջընթացի, և հաջողվել է իրավիճակը շտկել՝ «Թալիբան» շարժումից խլելով նախաձեռնությունը։ Դա մեզ հնարավորություն է տալիս դուրս բերել 33 հազ. զինվորականի, որոնք այնտեղ էին ուղարկվել իմ 2009թ. դեկտեմբերի հրամանագրով,–ասվում է Օբամայի՝ խորհրդարանականններին ուղղված նամակում։
Ռազմական խորհրդականների պնդմամբ Օբաման 2009թ. որոշել էր Աֆղանստան ուղարկել լրացուցիչ ուժեր, ինչն ազդեց նրա վարկանիշի վրա։
Ներկայումս Աֆղանստանում ԱՄՆ զինվորական կազմը հասնում է 100 հազ.–ի։ Վաշինգտոնը նախատեսում է լիազորությունները տեղի անվտանգության ուժերին փոխանցել 2014թ.–ից։